Իսրայելի հարվածներից զոհվել է առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար. Reuters

Իրանի վրա Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար։ Այս մասին հայտնել են տարածաշրջանի երկու աղբյուրները Reuters-ին։
Մինչ այդ հաղորդվել էր, որ զոհվել են Իրանի միջուկային գիտնականներ՝ Աբդոլհամիդ Մինուչեհրը, Ահմադռեզա Զոլֆաղարին, Ամիրհոսեյն Ֆեքին, Մոթալլեբ Բլիզադեն, Մոհամմադ Մեհդի Թեհրանդչին և Ֆերեյդուն Աբբասին։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ զոհվել են բարձրաստիճան հրամանատարներ՝ Իրանի զինված ուժերի շտաբի պետ Մոհամմադ Բաղերին, Արտակարգ իրավիճակների շտաբի պետ Հաթամ-Ղուլամ Ալի Ռաշիդը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Հոսեյն Սալամին և ԻՀՊԿ ավիատիեզերական ուժերի ղեկավար Ամիր Ալի Հաջիզադեն։