Իսրայելի հարձակումից հետո Թեհրանում շենք է փլուզվել

Թեհրանում Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման հետևանքով՝ շենք է փլուզվել, հայտնում է իրանական Mehr գործակալությունը։
Հունիսի 13-ին Իսրայելը հարվածներ հասցրեց Թեհրանում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանին և Իրանի միջուկային ծրագրի առանցքային օբյեկտներին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին սպանվել է մի քանի միջուկային գիտնականների հետ միասին: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հաստատել է, որ հարձակումն ուղղված է եղել Իրանի միջուկային ենթակառուցվածքին։