Mitsubishi-ն պայթել է լիցքավորվելիս. 1 ամիս առաջ ևս պայթյուն էր եղել նույն գազալցակայանում. նոր մանրամասներ

Hունիսի 13-ին, պայթյուն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. կա վիրավոր:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի Սևանի վարչական տարածքում գործող գազալցակայանում լիցքավորելիս պայթել է «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենա՝ վերածվելով մետաղե ջարդոնի:
Պայթյունի հետևանքով վնասվել են գազալցակայանում կայանված «Hyundai Elantra», «Mercedes» և «Lada» մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է ավտոմեքենայի և գազալցակայանի սեփականատերերի ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մոտ 1 ամիս առաջ նշված գազալցակայանում դարձյալ պայթյուն էր տեղի ունեցել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում