Սուրբ Եկեղեցում առհավետ միմիայն ճշմարտությունն է․ Հայր Ասողիկ Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանը գրում է․

 

 

«Հարգարժան Տիար Արայիկ Հարությունյան,

Սրտի ցավով կարդացի Ձեր գրառումը: Առհասարակ չեմ արձագանքում որեւէ նման գրվածքների, բայց, որովհետեւ անձնապես ճանաչում եմ Ձեզ, միասին մի պատվական Խորհրդի մաս ենք կազմում, ավելին՝ անկեղծ հարգանք ունեմ Ձեր անձի նկատմամբ, ուստի հարկ համարեցի արձագանքել Ձեր գրառմանը:

Սուրբ Եկեղեցում առհավետ միմիայն ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆ Է: Եվ մենք՝ բազմամեղ հոգեւորականներս, միմիայն ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ կրողներ ենք եւ քարոզողներ: Եվ մենք, հոգեւորականներս, մեր Ճեմարանական բարձրագույն կրթությամբ եւ Ավետարանական բարոյագիտությամբ՝ գիտենք պատվել եւ արժանին մատուցել պետական պաշտոնյային՝ մեր հարազատ Երկրի իշխանավորին (որքան էլ լինենք դժգոհ, տարակարծիք): Եվ ա՛յս ենք տեսել ու սովորել մեր բոլոր Հայրապետներից, մանավանդ, ներկայիս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետից, ով իմ հոգեւոր Հայրն է, իմ Ուսուցիչը, իմ Հովվապետը:

Մեծ ցավ է, իրապես, որ Դուք՝ լինելով կրթված անձ, պետական այր, Ձեզ թույլ եք տալիս նման անհեթեթ խոսքեր, այդպես անբարեկիրթ վերաբերմունք Ամենայն Հայոց Հայրապետի հանդեպ: Վատ է, ահավոր վատ է, որ Դուք եւս բռնեցիք այդ դատապարտելի ուղին…

Մնում եմ սիրով աղոթարար, հուսալով, որ ի վերջո Ձեր եւ Ձեր գաղափարակիցների հոգում կծագի ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ եւ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԼՈՒՅՍԸ՝ տեսնելու եւ գիտակցելու այն աղետը, որը հունցվում է մեր Երկրում: Մինչդեռ մենք միասին կարող էինք կանգնեցնել այս աղետը: Տակավին ի զորու ենք, ԵՂԻՑԻ ԿԱՄՔ:

Հարգանոք եւ աղոթքով՝

Ասողիկ աբեղա Կարապետյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան

Մաշտոցյան Մատենադարանի

Հոգաբարձուների խորհրդի անդամ»։

դիտվել է 124 անգամ
Լրահոս
Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է Իրանի խոշորագույն ուրանի հարստացման օբյեկտը. Նեթանյահու Իրանը առաջիկա ժամերին կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. իրանական բանակ Մովսես Քեշիշյանը Թեհրանի հայ համայնքում տուժածների մասին «Խիստ պատիժ»՝ Իսրայելի դեմ Ճամբարակում վերջին հրաժեշտն են տվել աղետի հետևանքով զոհված բնակիչներին «Իրանն անցել է կարմիր գիծը»․ Իսրայելի Պաշտպանության նախարար Թել Ավիվը հրետակոծության է ենթարկվել. կան տուժածներ Իրանը խփված իսրայելական ինքնաթիռի կին օդաչուին գերի է վերցրել Fox News: Израиль заявил, что обманом заставил руководство ВВС Ирана собраться на встречу перед нанесением смертельного удара Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ Իսրայելը չի ​​խուսափի այս հանցագործության հետևանքներից․ Ալի Խամենե Թրամփ․ Իրանի ներկայացուցիչները խնդրել են կնքել միջուկային գործարք Իսրայելը կրկին հшրձակվել է Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա. Tasnim ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բախումների վտանգը մեծանում է. Reuters Սարփիի մաքսակետում կանխվել է ոսկու անօրինական տեղափոխման 2 դեպք Իրանի ռեժիմը թույլ է, պառակտված և կարող է փլուզվել. Իրանի տապալված միապետի որդին դիմել է զինվորականներին ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ է տեղափոխում Մերձավոր Արևելք Իսրայելը, օգտագործելով Արցախում կառուցված օդանավակայանները, հարվածներ է հասցնում Իրանին Հայաստանի տեսանկյունից կարևոր է, թե որ երկրների օդային տարածքներն են օգտագործվել հարձակման ընթացքում Մի շարք ադրբեջանական քարոզիչներ լծվել են Իսրայելի նկատմամբ սիրո խոստովանություն անելով. Գառնիկ Դավթյան Թուրքիայում անվտանգության թեմայով նիստ է տեղի ունեցել, իսկ Հայաստանում սովորական ուրբաթ է Իրանը կարևոր ռազմավարական գործիք ունի՝ Հորմուզի ջրանցքը. Վահե Դավթյան Գտնվել է Հնդկաստանում կործանված ինքնաթիռի սև արկղը Կրկին պայթյուններ են լսվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am