Պետական պարտքի տակ կքած Հայաստանը վարկեր է վերցնում, որ մարզպետարանների պաշտոնյաներին պարգևավճար բաժանի

Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պետական պարտքի տակ կքած Հայաստանը նոր վարկեր է վերցնում, որ մարզպետարանների պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանի
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և մարզպետարանի պաշտոնյաները 2024թվականին պետական բյուջեից ավելի քան 71 միլիոն դրամ պարգևավճարներ են ստացել։ Տավուշի մարզպետարանից տեղեկացել եմ, որ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաների համար 2025 թվականի պետական բյուջեով նախատեսված է 65միլիոն 800 հազար դրամ պարգևավճար։
Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր Ն․ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին հարցրել եմ՝ 2021թ․ ապրիլի 8-ից զբաղեցնում եք Տավուշի մարզպետի պաշտոնը, որո՞նք են այն 3 մեծ ձեռքբերումները, հաջողությունները, որոնք դուք ունեցել եք անցած 4 տարվա ընթացքում։
Մարզպետարանից այսպիսի լղոզված պատասխան են տվել ․ «Մարզպետն ապահովում է մարզում կառավարության տարածքային քաղաքականության իրագործումը: Անցած 4 տարիների ընթացքում բազմաթիվ ծրագրեր են իրականացվել, բոլորն էլ կարևոր ձեռքբերում են»:
13,6 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանը արտերկրից նոր վարկեր է վերցնում, որպեսզի ոչ արդյունավետ աշխատող, համեմատաբար բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաներին պարգևավճարներ բաժանի»: