Մեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է. Արմեն Պետրոսյան

Արմեն Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մեծ տարածաշրջանում իրավիճակն այս պահին առնվազն քաղաքական և քարոզչական հարթություններում տեսանելիորեն շիկանում է։ Ընթացիկ շաբաթվա ավարտին նախանշված ԱՄՆ-Իրան բանակցությունների հերթական շրջափուլին ընդառաջ՝ կողմերը կիրառում են քաղաքական, քարոզչական, հոգեբանական ճնշման լայն գործիքակազմ։
Վերջին օրերի ընթացքում ԱՄՆ-ից ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարվում է թերահավատություն հնարավոր գործարքի հաջողման հարցում։ Պաշտպանական ոլորտի պատասխանատուները քննարկում են խնդրի լուծման հնարավոր ռազմական սցենարներ, ամերիկյան մեդիայում պարբերաբար հրապարակվող տարաբնույթ «ներքին» տեղեկություններն ավելի են մեծացնում լարվածությունը։Բնականաբար իրանական կողմն էլ պատասխանում է համարժեք՝ նախագահ, ԱԳն, ՊՆ և այլ մակարդակներով՝ հռետորոբանության հարթությունում առաջ մղելով սեփական պաշտոնական դիրքորոշումն «ուրանը սահմանափակ հարստացնելու» իրավունքի վերաբերյալ, քարոզչական տեսնկյունից՝ ի ցույց դնելով նոր հեռահար զինատեսակների փորձարկման բովանդակություն, սեփական անվտանգությունն ապահովելու և թշնամիներին թիրախավորելու հին և նոր հնարավորությունները։ Ի դեպ, Իսրայելի միջուկային կարողություններն առնչվող գաղտնի տեղեկատվության ստացման վերաբերյալ վերջին հրապարակումներն էլ հստակ ուղերձ են հրեական պետությանն առ այն, որ ի պատասխան Իրանի դեմ թիրախային գործողությունների՝ Թեհրանն ընդունակ է համարժեք պատասխանելու։
Ներկա իրավիճակային գնահատականի համատեքստում, իհարկե, այս պահին մեծ պատերազմի սցենարը շարունակում է զիջել դիվանագիտության հնարավորություններին, և ներկայում հենց դիվանագիտական հարթությունում դիրքերի ամրապնդման նպատակով կողմերը փորձում են կիրառել ողջ օժանդակ զինանոցը, ռազմաքաղաքական մանևրները։
Բայցևայնպես, հերթական անգամ հիշեցման կարգով՝ շատ մեծ է հավանականությունը, որ Իրանի դեմ ռազմական սցենարի կիրառման դեպքում Հարավային Կովկասն Ադրբեջանի ձեռամբ(որը տևական ժամանակ պատրաստվում է տարածաշրջանային պատերազմին) ևս ներքաշվելու է հնարավոր ռազմական գործողությունների մեջ։

դիտվել է 378 անգամ
Լրահոս
Իսրայելը չի ​​խուսափի այս հանցագործության հետևանքներից․ Ալի Խամենե Թրամփ․ Իրանի ներկայացուցիչները խնդրել են կնքել միջուկային գործարք Իսրայելը կրկին հшրձակվել է Ֆորդոյի միջուկային կենտրոնի վրա. Tasnim ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված Իսրայելի կողմից Իրանին հասցված հшրվածների հետ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բախումների վտանգը մեծանում է. Reuters Սարփիի մաքսակետում կանխվել է ոսկու անօրինական տեղափոխման 2 դեպք Իրանի ռեժիմը թույլ է, պառակտված և կարող է փլուզվել. Իրանի տապալված միապետի որդին դիմել է զինվորականներին ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ է տեղափոխում Մերձավոր Արևելք Իսրայելը, օգտագործելով Արցախում կառուցված օդանավակայանները, հարվածներ է հասցնում Իրանին Հայաստանի տեսանկյունից կարևոր է, թե որ երկրների օդային տարածքներն են օգտագործվել հարձակման ընթացքում Մի շարք ադրբեջանական քարոզիչներ լծվել են Իսրայելի նկատմամբ սիրո խոստովանություն անելով. Գառնիկ Դավթյան Թուրքիայում անվտանգության թեմայով նիստ է տեղի ունեցել, իսկ Հայաստանում սովորական ուրբաթ է Իրանը կարևոր ռազմավարական գործիք ունի՝ Հորմուզի ջրանցքը. Վահե Դավթյան Գտնվել է Հնդկաստանում կործանված ինքնաթիռի սև արկղը Կրկին պայթյուններ են լսվել Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Կոչ ենք անում ՀՀ Զինված ուժերին` բարձրացնելու զգոնությունը. «ՀայաՔվե» Սա պետություն է, մարդ ու կնկա բազար չէ Գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է. մանրամասներ՝ Սևան-Երևան ճանապարհի պայթյունից Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպում է կազմակերպում Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը Flydubai-ն դադարեցնում է չվերթները դեպի Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան և այլ ԱՊՀ երկրներ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում. ԱԱԾ Թեհրանում հայեր տուժե՞լ են Ադրբեջանում՝ Իրանի վրա «ձեռքերը տաքացվող» քարոզչության մասին․ Գառնիկ Դավթյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am