Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք

2025 թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ:

Ստորև՝ արարողությունների ժամանակացույցը․

Հունիս 16 — Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոն
— ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Հռիփսիմե վանքում,

— ժամը 9:30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները,

— Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,

Հունիս 17 — Սուրբ Գայանյանց կույսերի տոն
— ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Գայանե վանքում,

— ժամը 10:00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցական թափորով Սուրբ Գայանե վանք կտարվեն Սուրբ Գայանե կույսի մասունքները,

— Սուրբ Պատարագի ավարտին կկատարվի Անդաստանի կարգ,

Հունիս 19 — Սուրբ Հովհաննես Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի տոն
— ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Սուրբ Շողակաթ վանքում, ուր կտարվեն Սուրբ Հովհաննես Մկրտչի և Աթանագինե եպիսկոպոսի մասունքները,

Հունիս 21 — Սուրբ Գրիգորի Լուսավորչի՝ Վիրապից ելնելու տոն
— ժամը 10:30-ին` Սուրբ և Անմահ Պատարագ Խոր Վիրապի վանք, ուր տոնի առիթով կտարվեն Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքները,

Հունիս 22 — Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոն
— ժամը 11։00-ին՝ Սուրբ և Անմահ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում,

— Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ կկատարվի մաղթանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի անսասանության և հավետ պայծառության համար։

Տոնի առիթով դուրս կբերվեն՝

Տիրոջ Կենաց Փայտի մասունքը,
Աստվածամուխ Սուրբ Գեղարդը,
Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը,
Սուրբ Սահակ Պարթև Հայրապետի մասունքը,
Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը,
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը,
Սկևռայի մասանց պահարանը:
Մասունքները ժողովրդի երկրպագության համար կմնան մինչև 18։00։

դիտվել է 1974 անգամ
Լրահոս
Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր բախումների վտանգը մեծանում է. Reuters Սարփիի մաքսակետում կանխվել է ոսկու անօրինական տեղափոխման 2 դեպք Իրանի ռեժիմը թույլ է, պառակտված և կարող է փլուզվել. Իրանի տապալված միապետի որդին դիմել է զինվորականներին ԱՄՆ-ն ռազմական ռեսուրսներ է տեղափոխում Մերձավոր Արևելք Իսրայելը, օգտագործելով Արցախում կառուցված օդանավակայանները, հարվածներ է հասցնում Իրանին Հայաստանի տեսանկյունից կարևոր է, թե որ երկրների օդային տարածքներն են օգտագործվել հարձակման ընթացքում Մի շարք ադրբեջանական քարոզիչներ լծվել են Իսրայելի նկատմամբ սիրո խոստովանություն անելով. Գառնիկ Դավթյան Թուրքիայում անվտանգության թեմայով նիստ է տեղի ունեցել, իսկ Հայաստանում սովորական ուրբաթ է Իրանը կարևոր ռազմավարական գործիք ունի՝ Հորմուզի ջրանցքը. Վահե Դավթյան Գտնվել է Հնդկաստանում կործանված ինքնաթիռի սև արկղը Կրկին պայթյուններ են լսվել Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Կոչ ենք անում ՀՀ Զինված ուժերին` բարձրացնելու զգոնությունը. «ՀայաՔվե» Սա պետություն է, մարդ ու կնկա բազար չէ Գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է. մանրամասներ՝ Սևան-Երևան ճանապարհի պայթյունից Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպում է կազմակերպում Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը Flydubai-ն դադարեցնում է չվերթները դեպի Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան և այլ ԱՊՀ երկրներ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում. ԱԱԾ Թեհրանում հայեր տուժե՞լ են Ադրբեջանում՝ Իրանի վրա «ձեռքերը տաքացվող» քարոզչության մասին․ Գառնիկ Դավթյան Ժիրինովսկին կանխատեսել էր Իրան-Իսրայել պատերազմը. 6 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնելո՞ւ է Թուրքիա Мигранян объяснил, почему Пашинян атакует Армянскую церковь Թեհրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր․ Fars News
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am