Կլինիկական վտանգավոր իրավիճակ. Հակոբ Ավետիքյան

Հավելյալ ապացույցներ պե՞տք են փաստելու համար, որ երկիրը ղեկավարող անձը գտնվում է հոգեմտավոր խանգարմունքի մեջ, այն էլ ծայրահեղ ստադիայում։ Այս մասին իր հոդվածում գրում է «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Շիզոֆրենիայի եւ հարակից շեղումները նրա,- մասնագետները թող ախտորոշեն,- ամեն առավոտ դրդում են նրան այլանդակ գրառումներ կատարելու համացանցում, մինչ կնիկը հերթափոխը ստանձնում է երեկոյան՝ սրտատրոփ սպասելով արձագանքների, անգամ՝ հայհոյանքների։

 Հայ եկեղեցուն, Վեհափառ Հայրապետին ու Եկեղեցու սպասավորներին նշավակելու փուլը դեռ չի ավարտվել։ Կարծեք վերադարձել ենք միջնադարյան խավարամտության գիրկը, որտեղ կատաղի պայքարներ էին գնում գնդասեղի գլխի վրա քանի՞ հրեշտակ կարող է տեղավորվել հարցի շուրջ, կամ Քրիստոսի աստվածայի՞ն, թե մարդկային բնույթի վերաբերյալ։

Արաբերենում մի բառ կա, որը թուրքերը փոխ են առել արաբներից՝ սերսերի, այսինքն՝ տխմար։ Այդ բառը նրանք օգտագործում են սովորական մարդկանց բնորոշելու համար, խեղված մարդկանց համար։ Իսկ եթե օգտագործեն հանրային կամ պետական մարդկանց համար, ապա, ինչպես սփյուռքահայերն են ասում, «այդ մարդը վերջացած է»։

 

 

Վերջացած մարդու հետ է մեր գործը, վերջացած՝ որի հրդեհավտանգ լինելը վերջացած չէ։ Ամենեւին։ Բարեբախտաբար, այս սերսերիի պարագայում, Հայաստանը միջուկային զենք չունի, այլապես պատկերացնո՞ւմ եք ի՞նչ կաներ….

Այսուամենայնիվ, նա կա, պայթյունավտանգությունը՝ նույնպես։ Նրան մոտիկից, շատ մոտիկից պետք է հսկեն Ազգային անվտանգության ուժերը, դատական մարմինները, Սահմանադրական դատարանը, համապատասխան մյուս մարմինները, կառավարության անդամները, հարազատները, կուսակիցները։ Այդ մարդիկ պետք է լավ իմանան, որ պատասխանատվությունը կրում են իրենք՝ իրենց շեֆի յուրաքանչյուր արարքի, ամեն մի աղետի համար։ Եվ ոչ մի արդարացում չեն ունենալու։ Զղջումի, ուրացումի, «մենք չէինք՝ ինքն էր» արդարացումի ոչ մի փորձ, ատամների ոչ մի կրճտում չի փրկելու իրենց»։

դիտվել է 418 անգամ
Լրահոս
Գտնվել է Հնդկաստանում կործանված ինքնաթիռի սև արկղը Կրկին պայթյուններ են լսվել Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Կոչ ենք անում ՀՀ Զինված ուժերին` բարձրացնելու զգոնությունը. «ՀայաՔվե» Սա պետություն է, մարդ ու կնկա բազար չէ Գազալցակայանի աշխատակիցը հոսպիտալացվել է. մանրամասներ՝ Սևան-Երևան ճանապարհի պայթյունից Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հանդիպում է կազմակերպում Թեհրանը պատրաստվում է Թել Ավիվում ցուցադրել իր միջուկային հզորությունը Flydubai-ն դադարեցնում է չվերթները դեպի Ռուսաստան, Հայաստան, Ադրբեջան և այլ ԱՊՀ երկրներ ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր հայտնվել են Բաքվի օդանավակայանում. ԱԱԾ Թեհրանում հայեր տուժե՞լ են Ադրբեջանում՝ Իրանի վրա «ձեռքերը տաքացվող» քարոզչության մասին․ Գառնիկ Դավթյան Ժիրինովսկին կանխատեսել էր Իրան-Իսրայել պատերազմը. 6 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը մեկնելո՞ւ է Թուրքիա Мигранян объяснил, почему Пашинян атакует Армянскую церковь Թեհրանում իսրայելական հարվածների հետևանքով կա 78 զոհ և 329 վիրավոր․ Fars News Իրանի կառավարությունն արտակարգ նիստ է անցկացրել ԹԱՐՄԱՑՈՒՄ․ Իսրայելը այս գործողությունը ծրագրել էր 8 ամսվա ընթացքում Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում․ գյուղերից մեկում հայտնաբերվել է 3-ամյա տղայի մարմին Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Пашазаде, знай: Аллах накажет вас за ваши смертные грехи (video) «Թերուսներն այլևս չեն թաքցնում իրենց տգիտությունն ու տհասությունը» (video) Մեզ և՛ վաճառել են, և՛ դավաճանել․ Ռուբեն Վարդանյանի խոսքերը (video) #ՀԻՄԱ․ Աննան՝ Չինաստան, Նիկոլը՝ Թուրքիա․․․ իրենք գիտեն իրենց հանցանքի չափն ու․․․ Հենրիխ Դանիելյան (video) Էս կոռուպցիայի հարցը ո՞նց եք լուծելու․ Աննա Գրիգորյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am