Իրանն այս անգամ ավելի հզոր պատասխան կտա Իսրայելին, քան երբևէ․ Mehr

Միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն այլևս զսպող գործոն չեն Իրանի կողմից իր ռազմական հզորության ամրապնդման համար։ Հայտարարել է Իրանի բրիգադային գեներալ Իսմայիլ Գաանին, փոխանցում է Mehr-ը:
«Իմացեք, որ բանակցություններն այլևս չեն զսպում երկիրը։ Պաշտպանական ոլորտում «իրական խոստում 2» գործողությունից հետո վերջին հինգ-վեց ամիսների ձեռքբերումներն այնքան տպավորիչ են, որ զարմացնում են բոլորին», - ասել է նա։ Իր հերթին հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հայտարարել է, որ իսրայելական ցանկացած հարձակման Իրանն այս անգամ ավելի հզոր պատասխան կտա, քան երբևէ:
Իրանի անվտանգության ծառայությունների անանուն բարձրաստիճան պաշտոնյան հայտնել է, որ Իրանը գտնվում է «մարտական պատրաստվածության ամենաբարձր աստիճանում», և որ եթե ԱՄՆ-ը կամ Իսրայելը փորձեն հարձակվել, նրանց «անակնկալի կբերեն»: Աղբյուրը հավաստիացրել է, որ ձեռք բերված իսրայելական գաղտնի փաստաթղթերն ամրապնդել են Իրանի պաշտպանությունը: