«Անառակության» մասին է խոսում մեկը, ով Գանձասար, Ամարասն ու Դադիվանքը ճանաչել է ադրբեջանական՝ սեփական աթոռը պահելու նպատակով. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքայն իր էջում գրում է․
««Փարիսեցիության» մասին է խոսում մեկը, ում տակ գործող իրավապահ համակարգը բացահայտ վերածվել է կուսակցական ստորաբաժանման – մեկ տարի անցավ հունիս 12-ից. ու՞ր են մարդկանց գլուխ ջարդած, ապօրինաբար նռնակներ նետած ոստիկանների մեղադրանքները։ Զրո մեղադրանք։
«Վաշխառության» մասին է խոսում մեկը, ով անընդհատ միլիարդներով պարտք է վերցնում՝ սեփական աջակիցների գրպանները լցնելու ու «ասֆալտ-օպերացիան» շարունակելու նպատակով, վաշխն էլ թողնում է մեր սերունդների վզին։
«Անառակության» մասին է խոսում մեկը, ով Գանձասարն ու Ամարասն ու Դադիվանքն ու մեր մյուս սրբությունները ճանաչել է ադրբեջանական՝ սեփական աթոռը պահելու նպատակով։
Հավելում է, թե «չունի թեկնածու»։ Շատ լավ։ Լրագրողներին առաջարկում եմ՝ թող հարցնեն նրան, թե ու՛մ է նշանակել իր ձևավորած «Քամ» կոմիտեի առաջին տասը անդամներ։ Թո՛ղ հրապարակի։ Ու երբ հրապարակի, անմիջապես պարզ կդառնա, որ լա՜վ էլ ունի թեկնածու։ Ովքե՞ր են առաջին 10 «քամականները»։ Բա հրապարակի՝ տեսնենք։
ՀԳ. Ուղղակի նոնսենս է՝ իրեն հռչակել Հայ Առաքելական Եկեղեցու դավանորդ, ու Աստծո Օծյալին անվանել ավազան անունով։ Ուղղակի նոնսենս է»։