Եկեղեցական գործերին միջամտելը ՀՀ Սահմանադրության կոպտագույն խախտում է. Ալեքսանդր Կռիլով

Ե. Մ. Պրիմակովի անվան Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Կռիլովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Հայ Առաքելական եկեղեցու և ՀՀ իշխանությունների դիմակայությունը։

Փորձագետի խոսքով՝ ինչպիսին էլ լինեն Հայաստանի ներկայիս իշխանությունների դրդապատճառները, եկեղեցու գործերին միջամտելը ՀՀ Սահմանադրության խախտում է։

«Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ սկզբունքային կարևոր դեր է խաղացել հայ ազգի պահպանման գործում։ Հայկական ինքնագիտակցությունը պահպանվել է միայն Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ։ Խորհրդային Միության փլուզումից հետո ՀՀ Սահմանադրության մեջ ամրագրվել է, որ Հայ Առաքելական եկեղեցին սկզբունքային կարևոր նշանակություն ունի Հայաստանի պետության համար։ Միևնույն ժամանակ, ՀՀ-ն աշխարհիկ պետություն է, և եկեղեցին անջատ է պետությունից, ուստի եկեղեցին չպետք է միջամտի պետության գործերին, բայց պետությունն էլ իրավունք չունի միջամտելու եկեղեցական գործերին։ Դա Սահմանադրության խախտում է, ինչպիսին էլ լինեն ներկայիս իշխանությունների դրդապատճառները»,-ասել է Կռիլովը։

Քաղաքագետի կարծիքով՝ այս ամենն ընթանում է գլոբալիզմի այն քաղաքականության հունով, որը մերժում է ազգային բոլոր արժեքները, դրանց փոխարեն առաջարկելով գլոբալ աշխարհի ուլտրալիբերալ արժեքները։

«Ես այս ամենը, ինչպես անում են մարդկանց մեծամասնությունն ու փորձագետները, չէի կապի ներհայաստանյան խնդիրների, առաջիկա ընտրությունների հետ և այլն։ Այստեղ խնդիրն ավելի լայն է։ Տեսնում ենք Ուկրաինայում ուղղափառության դեմ իրականացվող ճնշումները։ Նույնը հիմա սկսվում է Մոլդովայում, որտեղ ուղղափառ եկեղեցին մեղադրվում է Ռուսաստանի գործակալ լինելու մեջ, ուստի այժմ ամբողջ աշխարհում սահմանափակվում է նրա գործունեությունը։ Այս ամենն ընդհանուր միտում է հետխորհրդային տարածքում և ընթանում է գլոբալիզմի այն քաղաքականության հունով, որը ժխտում է ազգային բոլոր արժեքները, դրանց փոխարեն առաջարկելով համաշխարհային խաղաղության ուլտրալիբերալ արժեքներ, որոնց համար պայքարում են Սորոսը և համաշխարհային օլիգարխիայի այդ հատվածը։

Գլոբալիզմի կողմնակիցները կրոնական քաղաքականություն են վարում այն ուղղությամբ, որով հնարավոր է սահմանափակել կամ ամբողջովին վերացնել ավանդական կրոնները, ավանդական մշակույթները և դրանց փոխարեն սերմանել լիբերալ արժեքներ ու ընդհանուր մշակույթ, որը բնորոշ է արևմտյան աշխարհին»,-եզրափակել է Կռիլովը։

դիտվել է 309 անգամ
Լրահոս
Հովիկ Աբրահամյանին հարցաքննում են Որդիներիցս մեկին ճկռալով ազատեցի ծառայությունից, բա մյուսի՞ն․ Գեղամ Մանուկյան (video) Լարված իրավիճակ. ՊՊԾ-ն ոլորեց լրագրող Վահե Մակարյանի ձեռքերն ու բռնությամբ դուրս հանեց ԱԺ-ից (video) #ՀԻՄԱ․ Աննա՛, «փողոցային լինելը» նորաձև է․ Լարիսա Ալավերդյան (video) Ի՞նչ է հայտնի Իրանի պատասխան գործողությունների մասին մինչ այս պահը Ժիրինովսկու կանխատեսումը՝ իրանա-իսրայելական պատերազմի վերաբերյալ Ինչպես Իսրայելին հաջողվեց անակնկալի բերել Իրանին մի հարվածով, որի մասին բոլորը գիտեին Չինքնահաստատված ոչնչությունները Լևոն Տեր–Պետրոսյանին Ի՞նչ տեղի ունեցավ գիշերը Իսրայելի և Իրանի միջև Անդրանիկ Քոչարյանը «սաստեց» Հայկ Սարգսյանին (video) Ամերիկյան կողմը ֆիքսում է, որ հակված է շարունակել բանակցությունները Թեհրանի հետ․ Սուրեն Սարգսյան Իրանը պաշտոնապես հայտարարել է հիվանդանոց տեղափոխված 50 քաղաքացիական անձանց վիրավորման մասին Իրանական կողմը հաստատում է, որ Իսրայելի ուղղությամբ պատասխան հարվածի առաջին փուլը սկսվել է ԱԹՍ-ներով Ովքեր են սպանվել Իրանում Իսրայելի հարձակման հետևանքով Ձերբակալել են Հովիկ Աբրահամյանին Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից. միջազգայնագետ «Հրապարակ». Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել, Արաբկիրի թաղապետն էլ դեռ կալանավորված է Առաջին հարվածը անսպասելի էր Իրանի համար Ալեն Սիմոնյանը լավ տղա չի. 7 տարի Վեհափառի ձեռքն էիք պաչում․ էջմիածնեցի (video) «Հրապարակ». Այսօր ԱԺ-ում քննարկվելու է Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը՝ բանակից փողով ազատվելու մասին Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է Նեթանյահուն առաջին հայտարարությունն է արել Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո Իսրայելը արտակարգ դրություն է հայտարարել Իրանի վրա հարվածներից հետո Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am