Փաշինյանին պետք է, որ հայ հասարակության ներսում չլինեն գաղափարներ և ուժեր, որոնք կարող են փոխել իրավիճակը. Վասիլի Կոլտաշով

Նոր հասարակության ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Վասիլի Կոլտաշովը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է լուրերն այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի վերընտրման համակարգող խմբի ստեղծման մասին։
«Փաշինյանը հայտնվել է վտանգավոր իրավիճակում: Պարզվում է, որ քրիստոնեությունը մի բան է, իսկ ինքը՝ բոլորովին այլ բան, և որ կրոնական ու ավանդական հայ հասարակության ներսում սկսվել է Փաշինյանի և նրա կուսակցության կրոնական մերժումը։ Փաշինյանին պետք է, որպեսզի հայ հասարակության ներսում չլինեն գաղափարներ և ուժեր, որոնք կարող են փոխել իրավիճակը: Եթե հիմա փորձեն փոխել եկեղեցին, Փաշինյանն անսահմանափակ իշխանություն կստանա, և եթե եկեղեցին երես թեքի Փաշինյանից, ապա հանրությունը գաղափարական հենման կետ կգտնի հակազդելու համար: Ուստի Փաշինյանի համար եկեղեցին այժմ շատ վտանգավոր է:
Այսինքն՝ Փաշինյանի համար գլխավոր թշնամին Ադրբեջանը չէ, քանի որ նա իր հարցերը լուծում է Հայաստանի «կտորների» հաշվին։ Նա ուղղակի Հայաստանից մի «կտոր» կկտրի և կտա Ալիևին: Ուստի նրա գլխավոր թշնամին հայ հասարակությունն է, որը հիմա կարող է համախմբվել: Հայ հասարակության համար շատ կարևոր է կրոնական հավատքը, ավանդույթը՝ կապված եկեղեցու հետ»,-ասել է Կոլտաշովը: