Առաջիկայում հնարավոր է Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ հարձակում. Քաղաքագետ

«Տարածաշրջանում իրավիճակը կրկին կտրուկ սրվում է. առաջիկայում հնարավոր է Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ հարձակում, որը գրեթե անխուսափելիորեն ուղեկցվելու է Ադրբեջանի խոշոր ներխուժումով Հայաստանի տարածք և Սյունիքի բռնազավթման փորձով»,-գրում է քաղաքագետ Արմեն Այվազյանը։
Նրա ընդծում է՝ այս գոյութենական սպառնալիների վրա աչք փակելով՝ ՀՀ գործող իշխանությունը պատերազմ է հայտարարել Հայոց Եկեղեցուն և Ամենայն Հայոց Կաթողիկոսին։
«Ի՞նչ է սա, եթե ոչ ժողովրդի և պետական համակարգի ուշադրությունը շեղելու քայլ։
Օրինաչափ հարց է ծագում. պատահականությո՞ւն է արդյոք, որ հենց այս ճակատագրական պահին է Փաշինյանը ձեռնարկում գործողություններ, որոնց միակ արդյունքը լինելու է Հայաստանի դիմադրողականության քայքայումը, երկրում և Սփյուռքում նոր պառակտումների հրահրումը և համընդհանուր հուսալքումը»,-նշումէ նա։