Շտապ․ 14-ամյա տղա է դանակահարվել․ աշակերտներ են վիճաբանել

Երեկ հունիսի 11-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանի դպրոցներից մեկում: Ժամը 11:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աջափնյակ վարչական շրջանում գործող դպրոցներից մեկում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ աշակերտը դանակահարվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դպրոց են մեկնել ոստիկանության Մաշտոցի բաժնի պետ Սամվել Խմելյանն ու բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանը:

Մինչ ոստիկանները կժամանեին դպրոց, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվում, որ ձախ զստափոսի շրջանում կտրած-ծակած վերք, ձախ նախաբազկի կտրած վերք ախտորոշմամբ իրենց մոտ երեխա է տեղափոխվել:

Ոստիկանները պարզում են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել նշված դպրոցից Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 25 հերթապահ խմբի կողմից:
Մինչ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պայքարում էին երեխայի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Մաշտոցի ոստիկանները պարզել են, որ ժամը 11:30-ի սահմաններում նշված դպրոցի տարածքում՝ հետնամասում, վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված երկու 14-ամյա տղաների միջև, որի ժամանակ 14-ամյա տղան իր մոտ եղած դանակով հարվածներ և մարմնական վնասվածքներ է պատճառել իր հասակակից տղային:

Մաշտոցի ոստիկաններն այնուհետև իրականացրել են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են՝ որտեղ է գտնվում կասկածյալը և ծնողների հետ տարված բացատրական աշխատանքների շնորհիվ ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Ծնողները իրենց հետ բերել են նաև հանցագործության գործիք դանակը:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ կասկածյալն ու վիրավորը սովորում են Աջափնյակ վարչական շրջանում գործող տարբեր դպրոցներում:

դիտվել է 145 անգամ
Լրահոս
Հովիկ Աբրահամյանին հարցաքննում են Որդիներիցս մեկին ճկռալով ազատեցի ծառայությունից, բա մյուսի՞ն․ Գեղամ Մանուկյան (video) Լարված իրավիճակ. ՊՊԾ-ն ոլորեց լրագրող Վահե Մակարյանի ձեռքերն ու բռնությամբ դուրս հանեց ԱԺ-ից (video) #ՀԻՄԱ․ Աննա՛, «փողոցային լինելը» նորաձև է․ Լարիսա Ալավերդյան (video) Ի՞նչ է հայտնի Իրանի պատասխան գործողությունների մասին մինչ այս պահը Ժիրինովսկու կանխատեսումը՝ իրանա-իսրայելական պատերազմի վերաբերյալ Ինչպես Իսրայելին հաջողվեց անակնկալի բերել Իրանին մի հարվածով, որի մասին բոլորը գիտեին Չինքնահաստատված ոչնչությունները Լևոն Տեր–Պետրոսյանին Ի՞նչ տեղի ունեցավ գիշերը Իսրայելի և Իրանի միջև Անդրանիկ Քոչարյանը «սաստեց» Հայկ Սարգսյանին (video) Ամերիկյան կողմը ֆիքսում է, որ հակված է շարունակել բանակցությունները Թեհրանի հետ․ Սուրեն Սարգսյան Իրանը պաշտոնապես հայտարարել է հիվանդանոց տեղափոխված 50 քաղաքացիական անձանց վիրավորման մասին Իրանական կողմը հաստատում է, որ Իսրայելի ուղղությամբ պատասխան հարվածի առաջին փուլը սկսվել է ԱԹՍ-ներով Ովքեր են սպանվել Իրանում Իսրայելի հարձակման հետևանքով Ձերբակալել են Հովիկ Աբրահամյանին Տարածաշրջանային մեծ պատերազմի մեկնարկը պայմանավորված է Իրանի պատասխանի մասշտաբներից. միջազգայնագետ «Հրապարակ». Շենգավիթի թաղապետը հրաժարական է տվել, Արաբկիրի թաղապետն էլ դեռ կալանավորված է Առաջին հարվածը անսպասելի էր Իրանի համար Ալեն Սիմոնյանը լավ տղա չի. 7 տարի Վեհափառի ձեռքն էիք պաչում․ էջմիածնեցի (video) «Հրապարակ». Այսօր ԱԺ-ում քննարկվելու է Հայկ Սարգսյանի աղմկահարույց նախագիծը՝ բանակից փողով ազատվելու մասին Դատավոր Դավիթ Գրիգորյանն արդարացվել է Նեթանյահուն առաջին հայտարարությունն է արել Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո Իսրայելը արտակարգ դրություն է հայտարարել Իրանի վրա հարվածներից հետո Ռուբիո. ԱՄՆ-ն ներգրավված չէ Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող գործողության մեջ ԻՀՊԿ-ն հաստատել է ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հոսեյն Սալամիի մահը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am