Իրադրությունը ճգնաժամային է, ռազմական բախման վտանգը՝ մեծ, իսկ Սյունիքը՝ առաջնային թիրախ․ թյուրքագետ

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է․

«…իսկ Հայաստանում հինգշաբթի է

Հինգշաբթի առավոտ է և խնդրում եմ մի պահ մտածեք հետևյալ իրադարձությունների շուրջ.

Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից մինչև հունիսի 30-ը Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայել (Ադրբեջանի հետ երկու զորավարժությունների առիթով)։

Ադրբեջանը վերջին 2-3 ամիսներին գրեթե ամենշաբաթյա ռեժիմով հսկայածավալ զենք ու սպառազինություն է տեղափոխում Ադրբեջան ու այդ թվում՝ Նախիջևան։

Երեք շաբաթ առաջ գրեթե զուգահեռ ՌԴ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները (ՊՆ և ԱԳՆ) հայտարարում են, որ Սյունիքի շուրջ (իմա՝ Իրանի սահմանային գոտում) ռազմական բախման վտանգը մեծ է։

ԱՄՆ-Իրան բանակցություններում ճգնաժամ է։ Մեր տարածաշրջանում գործող գրեթե բոլոր երկրները նշում են, որ նախապատերազմական դրություն է Իրանի շուրջ։ ԱՄՆ Իրաքից էվակուացնում է իր դիվանագետների ու զինվորների ընտանիքներին։

Սյունիքում վերջին շաբաթներին Ադրբեջանը պարբերաբար կրակում է հայկական ուղղությամբ։

Սրանք չոր փաստեր են։

Ընդ որում՝ ոչ բոլոր փաստերն են, որոնց վերլուծությունը թողնում եմ ձեզ, իսկ իմ կարճ եզրակացությունը հետևյալն է. իրադրությունը ճգնաժամային է, ռազմական բախման վտանգը մեծ, իսկ Սյունիքը՝ առաջնային թիրախ (ընդ որում՝ տարբեր կողմերից)։

Իսկ հիմա նայեք, թե ինչով է մեզ բոլորիս ուշադրությունը շեղում ՀՀ դե-ֆակտո իշխանական խմբավորումը…

Աշխարհը պատրաստվում է պատերազմի, իսկ Հայաստանում հինգշաբթի է, որտեղ թիրախավորվում է հանրությունը և ազգային ինստիտուտները, այլ ոչ թե արտաքին վտանգները։ Մինչդեռ բացառապես վերջինը պետք է լինի մեր օրակարգը»։

դիտվել է 115 անգամ
Լրահոս
Ինչ է սպասվում Մեղրիում․ առաջ է ընկել Սամվել Բաբայանի նախկին կուսակիցը. «Հրապարակ» ՔՊ-ում վճռական են տրամադրված. «Հրապարակ» Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայիններ է մոբիլիզացնում Իրանին ուղղված հարվածներից հետո +36 աստիճան․ եղանակն՝ առաջիկա օրերին Սուրբ Եկեղեցում առհավետ միմիայն ճշմարտությունն է․ Հայր Ասողիկ Կարապետյան Տարբեր ուղղություններով առաջ կմղենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը․ Բեգլարյան Ակնհայտ է՝ Իրանի հարվածը լինելու է բազմաշերտ և նորագույն հրթիռների օգտագործմամբ. իրանագետ Իսրայելի հարվածի արդյունքում հնարավոր է սպանվել է նաև Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին. մամուլ Իրանը սկսել է պատասխան գործողությունը՝ ավելի քան 100 ԱԹՍ ուղարկելով Իսրայելի վրա Իրանի և Իրաքի օդային տարածքների պատկերն այս պահին (լուսանկար) Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» ԱԺ նստաշրջանը թեժ կլինի. Փաշինյանը խոսելու է եկեղեցու շուրջ առկա իրավիճակից. «Ժողովուրդ» «Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատուն. «Ժողովուրդ» Իսրայելը Իրանում վնասել է միջուկային կարևոր օբյեկտ. լրատվամիջոց Թրամփը շտապ կառավարության նիստ է հրավիրում Իրանի վրա Իսրայելի հարվածների պատճառով Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի Ինքնաթիռները լքել են Մերձավոր Արևելքի օդային տարածքը. Իրանի օդային տարածքը փակ է Շտապ. Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է Պետական պարտքի տակ կքած Հայաստանը վարկեր է վերցնում, որ մարզպետարանների պաշտոնյաներին պարգևավճար բաժանի Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Հիասթափված եմ Ռուսաստանից և Ուկրաինայից. Թրամփ Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներն ազատ են արձակվել «Չես հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը բլոգե՞ր է, թե՞ վարչապետ». Արթուր Վանեցյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am