«Ժողովուրդ». Բաղրամյան պողոտայում բախումից անցել է մեկ տարի. ոստիկանությունից ոչ ոք դատարանի առջեւ չի կանգնել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր լրանում է 2024 թվականի հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակներ կիրառելու դեպքի 1 տարին, եւ մինչ օրս ոստիկանության պաշտոնյաներից որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել քաղաքացիներին վնասվածքներ պատճառելու համար, փոխարենը, որպես մեղադրյալ, դատարանի առջեւ կանգնել են 16 ցուցարարներ։

Ինչպես հայտնի է, մեկ տարի առաջ այս օրը՝ հունիսի 12-ին, Բաղրամյան պողոտայում բախում տեղի ունեցավ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ։ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց։
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները փակ էին պահում Բաղրամյան պողոտան, իսկ ԱԺ-ում ընթանում էր Կառավարության հարցուպատասխանը, որին ներկա էր նաեւ Նիկոլ Փաշինյանը։ Բագրատ Սրբազանը կոչ արեց իր աջակիցներին շրջափակել ԱԺ շենքը եւ թույլ չտալ Փաշինյանին դուրս գալ այնտեղից։

Դրանից հետո իրավիճակը կտրուկ լարվեց։ Բախումների հետեւանքով վիրավորվեց 100-ից ավելի մարդ։ Լուսաձայնային նռնակի պայթյունից վիրավորված ցուցարարներից մեկի ձեռքը մինչեւ դաստակ ամպուտացվեց։ Ոստիկանությունը կիրառել էր «Զարյա» տեսակի առնվազն 20 լուսաձայնային նռնակ։ «Զարյա» նռնակների կիրառումը թույլատրելի է միայն բաց տեղանքում եւ մարդուց նվազագույնը 2.5 մետր հեռավորության վրա, մինչդեռ դրանք նետվում էին ուղիղ ցուցարարների վրա կամ ցուցարարների բազմության ուղղությամբ։ Վիրավորվեցին լրագրողներ, օպերատորներ, սակայն մինչ օրս կիրառած որեւէ նռնակի համար մեղադրյալ չկա։

Հունիսի 12-ին Բաղրամյան եւ Դեմիրճյան փողոցների խաչմերուկում բողոքի ակցիայի ընթացքում զանգվածային անկարգություններ, խուլիգանություն կատարելու համար 16 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, այդ մասին հաղորդել էր Քննչական կոմիտեն, եւ գործը արդեն դատարանում է։

Իսկ ինչ է կատարվում ՀՀ քննչական կոմիտեում անջատված մասով. պարզվում է՝ մեկ տարի է քննությունը շարունակվում է, եւ մինչ օրս որեւէ պաշտոնյա պատասխանատվության չի կանչվել, եւ դատարանի դռներ են ընկել միայն հայրենիքի փրկության համար Բաղրամյան պողոտայում ցույց իրականացնող հասարակ քաղաքացիները»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայիններ է մոբիլիզացնում Իրանին ուղղված հարվածներից հետո +36 աստիճան․ եղանակն՝ առաջիկա օրերին Սուրբ Եկեղեցում առհավետ միմիայն ճշմարտությունն է․ Հայր Ասողիկ Կարապետյան Տարբեր ուղղություններով առաջ կմղենք Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը․ Բեգլարյան Ակնհայտ է՝ Իրանի հարվածը լինելու է բազմաշերտ և նորագույն հրթիռների օգտագործմամբ. իրանագետ Իսրայելի հարվածի արդյունքում հնարավոր է սպանվել է նաև Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամմադ Բաղերին. մամուլ Իրանը սկսել է պատասխան գործողությունը՝ ավելի քան 100 ԱԹՍ ուղարկելով Իսրայելի վրա Իրանի և Իրաքի օդային տարածքների պատկերն այս պահին (լուսանկար) Փաշինյանի և Պապոյանի հարցում ԿԿՀ-ն համարձակություն չունի․ «Ժողովուրդ» Փաստաթուղթ. որոշում՝ Ազգային ժողով,Կառավարություն ներխուժած անձանց գործով. «Ժողովուրդ» Այսօր մեկնարկում է ՀՅԴ 28-րդ Գերագույն ժողովը. «Ժողովուրդ» ԱԺ նստաշրջանը թեժ կլինի. Փաշինյանը խոսելու է եկեղեցու շուրջ առկա իրավիճակից. «Ժողովուրդ» «Վիզ էյրի» էժան չվերթների տոմսերի համար փոխհատուցում է հպարտ հարկատուն. «Ժողովուրդ» Իսրայելը Իրանում վնասել է միջուկային կարևոր օբյեկտ. լրատվամիջոց Թրամփը շտապ կառավարության նիստ է հրավիրում Իրանի վրա Իսրայելի հարվածների պատճառով Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի Ինքնաթիռները լքել են Մերձավոր Արևելքի օդային տարածքը. Իրանի օդային տարածքը փակ է Շտապ. Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է Պետական պարտքի տակ կքած Հայաստանը վարկեր է վերցնում, որ մարզպետարանների պաշտոնյաներին պարգևավճար բաժանի Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Հիասթափված եմ Ռուսաստանից և Ուկրաինայից. Թրամփ Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներն ազատ են արձակվել «Չես հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը բլոգե՞ր է, թե՞ վարչապետ». Արթուր Վանեցյան Դա ուղղակի եկեղեցու հեղինակության հետ խաղալու հերթական փորձն է, եկեղեցին ուզուրպացնելու փորձ․ Արթուր Վանեցյան Արագածոտնի Թեմի Թեմական խորհուրդը, հավատացյալները կանգնած են Վեհափառի կողքին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am