Ինչ նպատակ ունի Վրաստանը

Վրաստանի անդամակցությունը Եվրոպական միությանը մնում է վրացական իշխանությունների գլխավոր նպատակը, և այդ ճանապարհին կարևոր քայլ է Թբիլիսիի և Բրյուսելի միջև հարաբերությունները վերագործարկելը։

Այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ մեջբերելով Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը։

«Մեր խնդիրը ակնհայտ և պարզ է։ Մեր վերջնական նպատակը Վրաստանի անդամակցությունն է ԵՄ-ին։ Մենք կարծում ենք, որ մինչև 2030 թվականը Վրաստանը հնարավորինս պատրաստ կլինի ԵՄ անդամակցությանը, և, իհարկե, կարևոր է նաև վերագործարկել մեր հարաբերությունները այստեղ»,-ասել է Կոբախիձեն՝ հավելելով, որ վրացական իշխանությունները ջանք չեն խնայի այդ հարցում, և մնացած ամեն ինչ, ըստ Կոբախիձեի, կախված կլինի եվրոպական կառույցների մոտեցումից։

Դեռևս 2024 թվականի նոյեմբերի 28-ին Վրաստանի իշխանությունները հայտարարեցին մինչև 2028 թվականը երկրի ԵՄ-ին անդամակցության բանակցությունների մեկնարկը օրակարգից հանելու որոշման մասին։ Ի պատասխան՝ Արևմուտքը մեղադրում է Վրաստանի իշխանություններին ժողովրդավարությունը հետ մղելու մեջ և կոչ է անում անհապաղ վերադառնալ ԵՄ ուղուն։

Վրաստանն այժմ Եվրամիությանը անդամակցելու թեկնածու երկիր է։ Թբիլիսին այս կարգավիճակը ստացել է 2023 թվականի դեկտեմբերին՝ Ուկրաինայից և Մոլդովայից մեկ տարի անց, ինչը վրացական իշխանությունները անարդար էին անվանել։

Թեկնածուի կարգավիճակ տրամադրելուց բացի, Վրաստանին տրվել է 9 պայման՝ Եվրամիությանը ինտեգրվելու բանակցությունների փուլ անցնելու համար։ Դրանց թվում են՝ բևեռացման հաղթահարումը, օլիգարխիզացիայի վերացումը, ազատ և մրցակցային ընտրությունների ապահովումը և այլն։

ԵՄ-ն սառեցրել է հարաբերությունները Վրաստանի հետ, հրաժարվել բարձր մակարդակի հանդիպումներից, կասեցրել ֆինանսական օգնությունը և երկրի ինտեգրումը միությանը՝ պատճառաբանելով բանակցություններ սկսելու պայմանները չկատարելը: ԵՄ հինգ երկիր, ինչպես նաև Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն և Ուկրաինան վիզային պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի մոտ 200 պետական ​​պաշտոնյաների նկատմամբ:

դիտվել է 509 անգամ
Լրահոս
Պետական պարտքի տակ կքած Հայաստանը վարկեր է վերցնում, որ մարզպետարանների պաշտոնյաներին պարգևավճար բաժանի Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Հիասթափված եմ Ռուսաստանից և Ուկրաինայից. Թրամփ Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներն ազատ են արձակվել «Չես հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը բլոգե՞ր է, թե՞ վարչապետ». Արթուր Վանեցյան Դա ուղղակի եկեղեցու հեղինակության հետ խաղալու հերթական փորձն է, եկեղեցին ուզուրպացնելու փորձ․ Արթուր Վանեցյան Արագածոտնի Թեմի Թեմական խորհուրդը, հավատացյալները կանգնած են Վեհափառի կողքին Իլոն Մասկին մեղադրում են անպատշաճ վարքագծի մեջ Հնդկաստանում վթարված օդանավի ուղևորներից մեկը ողջ է մնացել․ լուսանկար Հնդկական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է ևս 75 մարդ Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը չի կարելի գնահատել շուկայական չափանիշներով. Վահե Դավթյան ՀՕՊ ուժերը ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացրել են ավելի քան 80 հզ օդային թիրախներ․ Պուտին Հեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց․ Վրաստանում անցկացվեց բողոքի ցույցը Օրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել է Air India-ի ինքնաթիռի վթարից հետո հայտնաբերվել է ավելի քան 200 մարմին Մեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է. Արմեն Պետրոսյան Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Թեհրանը չի ծրագրում միջուկային զենք ձեռք բերել․ Իրանի նախագահ Ինչպես են ձերբակալում Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին Մի պարզ հարցի պատասխանեք՝ 2026-ին Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով․ Արմեն Աշոտյան Իրավապաշտպանին թույլ չեն տալիս օգնություն տրամադրել Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք Էջմիածնի ավագանու ընտրությունները տիպիկ օրինակ է, թե ինչպես է ՔՊ-ն վերաբերվում պետական համակարգին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am