Թուրքիայում Ռուսաստանի դեսպանը հայտնել է

Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ալեքսանդր Երխովը, ելույթ ունենալով Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ, հայտարարել է, որ 14 տարվա աշխատանքից հետո հրաժեշտ է տալիս հանրապետությանը, սակայն մեկնման ամսաթիվը դեռևս որոշված չէ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Սիրելի՛ բարեկամներ։ Շատերդ գիտեք, որ ես խուսափում եմ պետական ընդունելությունների ժամանակ ելույթ ունենալուց՝ փորձելով ուշադրություն դարձնել հյուրերին։ Այսօր ես կցանկանայի բացառություն անել այս կանոնից։ Քանի որ մեզ համար՝ ինձ և կնոջս համար, այս ընդունելությունը հրաժեշտի է։ Մեր մեկնման ամսաթիվը որոշված չէ»,-ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ այդ 14 տարիները հետաքրքիր էին մասնագիտական տեսանկյունից։
«Թուրքիան այն երկիրն է, որտեղ ամեն օր ինչ-որ բան է կատարվում, այն երկիրը, որը դառնում է համաշխարհային քաղաքական կենտրոն։ Մեր երկկողմ հարաբերությունները ավելի քան հարուստ են։ Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Թուրքիային, թուրք ժողովրդին իմ առաքելության կատարման համար ինձ ցուցաբերված հյուրընկալության համար», – ասել է դիվանագետը։