Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների սառեցման հետևանքը․ ինչ է պատրաստվում ՌԴ անել

«Տայնայա Կանցելյարիա» տելեգրամ ալիքը գրում է. «Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Ադրբեջանի ցուցադրաբար իրականացվող բացասական քայլերը աննկատ չեն մնացել Մոսկվայում։ Մեր աղբյուրների համաձայն՝ Ներքին գործերի նախարարությունը արշավ է սկսելու այն շուկաները մաքրելու համար, որտեղ առանցքային դերակատարություն ունեն Ադրբեջանի քաղաքացիներին։ Դե յուրե խոսքը անօրինական զբաղվածության և միգրացիոն ռեժիմի օրինախախտումների մասին է։ Սակայն իրականում սա Մոսկվայի և Բաքվի միջև հարաբերությունների սառեցման հետևանք է՝ Ադրբեջանի՝ Թուրքիայի և արևմտամետ ձևաչափերի նկատմամբ ավելի ու ավելի ակնհայտ դարձող լոյալության ֆոնին։
Նախարարության հատուկ ուշադրության կենտրոնում կլինի ոչ այնքան օտարերկրյա աշխատողների վարձման փաստը, որքան հարկերից խուսափելու մասշտաբները, սանիտարական և միգրացիոն չափորոշիչների խախտումը և, ամենակարևորը, սպառողական շուկայի մենաշնորհացումը»