Ադրբեջանական ոստիկանության անպատժելիության գինը. «Գեղարդ»

«Ադրբեջանի հասարակության շրջանում լայն արձագանք է ստացել 17-ամյա Էլգուն Իբրահիմովի մահը։ Շրջանառվող լուրերի համաձայն՝ երիտասարդը տեսանկարել է, թե ինչպես են ոստիկանները թմրանյութ տեղափոխում։ Ըստ ընդդիմադիր բլոգեր Մանաֆ Ջալիզադեի՝ ոստիկանները նկատել են երիտասարդին, հետապնդել են նրան, ծեծել, հանել են աչքերը։ Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով ոստիկանները 17-ամյա Էլգունին հանրակացարանի 5-րդ հարկի պատշգամբից դուրս են նետել՝ տեղի ունեցածը ներկայացնելով որպես ինքնասպանություն»։ Այս մասին ասվում «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամի հրապարակած հոդվածում։

«Տղայի հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը՝ պնդելով, որ նա ծեծված է եղել, գլուխը՝ կոտրված։ Դեպքից շաբաթներ անց՝ Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը, Ներքին գործերի նախարարությունն ու Պետական անվտանգության ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել՝ բացառելով սպանության վարկածը։ Վերջիններիս պնդմամբ՝ Իբրահիմովի մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել, երիտասարդը մահացել է հիվանդանոցում՝ իբր բարձրությունից ընկնելու հետևանքով ստացած վնասվածքներից։

Մինչ ուժային կառույցների կողմից պաշտոնական հայտարարություն տարածելը՝ Գյանջայի հիվանդանոցը հայտնել էր, որ տղան իրենց մոտ տեղափոխվել է ծեծված վիճակում՝ գանգուղեղային փակ տրավմայով, որովայնի և մարմնի տարբեր հատվածների վնասվածքներով։

Ադրբեջանի իրավապահ մարմինների նկատմամբ հասարակության անվստահությունն այնքան մեծ է, որ բլոգեր Թուրալ Սադըքլըն 5 հազար եվրո է խոստացել նրան, ով կհայտնի Էլգունին սպանողի անունը՝ չնայած պաշտոնական հայտարարության բովանդակությանը։

Էլգունի մահվան վերաբերյալ թռուցիկներ բաժանելու համար ձերբակալվել և խուլիգանության հոդվածով 15-օրյա վարչական կալանքի է ենթարկվել հասարակական ակտիվիստ Նիջատ Ամիրասլանովը։

Երեխաների պաշտպանության օրը մի խումբ երիտասարդներ Բաքվում «Արդարություն՝ հանուն Իբրահիմովի» կարգախոսով ակցիա են իրականացրել՝ անցորդներին թռուցիկներ բաժանելով, փողոցներում պաստառներ փակցնելով, հասարակությանը կոչ անելով չլռել, իսկ իրավապահ մարմիններին՝ արդար քննություն իրականացնել։

Քաղաքացիական հագուստով ոստիկանները ոչ միայն ցրել են ցույցը, այլև ձերբակալել են ցույցի մասնակիցներին, այդ ամենը տեսանկարահանողներին։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ ձերբակալվածների թիվն անցել է 60-ը։

Ձերբակալվածների մեջ եղել են անչափահասներ, երիտասարդ աղջիկներ, որոնց նկատմամբ ոստիկանները սեռական բնույթի վիրավորանքներ են հնչեցրել։

Առգրավվել են ցուցարարների հեռախոսները, ստուգվել են անձնական հաղորդագրություններն ու կոնտակտները, կոտրվել են սոցիալական հաշիվների գաղտնաբառերը։ Ձերբակալվածների հետ կապ ունեցած անձինք ՆԳՆ լոգոտիպով ու ոստիկանական նկարներով կեղծ օգտահաշիվներից նամակներ են ստացել՝ հետևյալ բովանդակությամբ․ «Դուք շատ ակտիվ և հաստատակամ եք մեկնաբանություններում, ինձ համար խնդիրներ մի՛ ստեղծեք»։

Ըստ իրավապաշտպան Գյուլնարա Մեհդիևայի՝ թեև որոշ ձերբակալվածների ազատ են արձակել, սակայն նրանց հեռախոսները չեն վերադարձրել։ «Նրանց ճշգրիտ թիվն անհայտ է, քանի որ երկրում չկար անկախ լրագրող, որը կարող էր նկարահանել կատարվածը»,- ընդգծել է իրավապաշտպանը։

Դեռևս 2007 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե բողոքի ակցիաների ժամանակ մարդկանց նկատմամբ բռնություն կիրառած ոչ մի ոստիկան չի պատժվելու, քանի որ վերջիններս կատարում են իրենց «մասնագիտական պարտքը» և «կանխում են ապօրինի, հանցավոր գործողությունները»։ 2013 թվականին Ալիևը վերհաստատել էր իր խոսքերը, թե «իրավապահ մարմինների ոչ մի աշխատակից չի պատժվի»։

Փաստորեն՝ խաղաղ ակցիաներն, Ադրբեջանի նախագահի խոսքով, հանցավոր գործողություններ են, մինչդեռ իրավապահ մարմինների կողմից թմրանյութերի վաճառքով զբաղվելը, մարդկանց խոշտանգելը, նրանց իրավունքները ոտնահարելն ընդունելի է՝ որպես «մասնագիտական պարտք»-ի մաս»,–ասվում է հոդվածում։

դիտվել է 721 անգամ
Լրահոս
Պետական պարտքի տակ կքած Հայաստանը վարկեր է վերցնում, որ մարզպետարանների պաշտոնյաներին պարգևավճար բաժանի Իրանը լայնածավալ զորավարժություններ է սկսել Հիասթափված եմ Ռուսաստանից և Ուկրաինայից. Թրամփ Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներն ազատ են արձակվել «Չես հասկանում՝ Նիկոլ Փաշինյանը բլոգե՞ր է, թե՞ վարչապետ». Արթուր Վանեցյան Դա ուղղակի եկեղեցու հեղինակության հետ խաղալու հերթական փորձն է, եկեղեցին ուզուրպացնելու փորձ․ Արթուր Վանեցյան Արագածոտնի Թեմի Թեմական խորհուրդը, հավատացյալները կանգնած են Վեհափառի կողքին Իլոն Մասկին մեղադրում են անպատշաճ վարքագծի մեջ Հնդկաստանում վթարված օդանավի ուղևորներից մեկը ողջ է մնացել․ լուսանկար Հնդկական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է ևս 75 մարդ Շվեցարիայի հայոց թեմն իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերը չի կարելի գնահատել շուկայական չափանիշներով. Վահե Դավթյան ՀՕՊ ուժերը ռազմական գործողությունների ընթացքում ոչնչացրել են ավելի քան 80 հզ օդային թիրախներ․ Պուտին Հեռու մնա Հայ առաքելական եկեղեցուց․ Վրաստանում անցկացվեց բողոքի ցույցը Օրենքը խախտելու համար Սալոմե Զուրաբիշվիլին տուգանվել է Air India-ի ինքնաթիռի վթարից հետո հայտնաբերվել է ավելի քան 200 մարմին Մեծ տարածաշրջանում իրավիճակը տեսանելիորեն շիկանում է. Արմեն Պետրոսյան Լևոն Քոչարյանն այցելել է Արմավիրի մարզ Թեհրանը չի ծրագրում միջուկային զենք ձեռք բերել․ Իրանի նախագահ Ինչպես են ձերբակալում Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին Մի պարզ հարցի պատասխանեք՝ 2026-ին Դավիթո՞վ, թե՞ Նիկոլով․ Արմեն Աշոտյան Իրավապաշտպանին թույլ չեն տալիս օգնություն տրամադրել Արթուր Վանեցյանի անվտանգության աշխատակիցներին Կոտայքի թեմի հոգևոր դասը զորակցություն է հայտնում Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ձերբակալվել են Երևանում ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած անձինք Էջմիածնի ավագանու ընտրությունները տիպիկ օրինակ է, թե ինչպես է ՔՊ-ն վերաբերվում պետական համակարգին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am