Արտակարգ դեպք․ բժիշկները պայքարում են քաղաքացու կյանքի համար

Հունիսի 9-ին Կոտայքի մարզում կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկում հերթական անգամ աշխատանքային կանոնների չպահպանման հետևանքով արտակարգ դեպք է տեղի ունեցել։
Ժամը 10:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Եղվարդ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխել անգիտակից մի քաղաքացու։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են նաև, որ վիրավորը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 31-ամյա Ահմադ Ա.-ն է, ով Զովունի գյուղի 6-րդ փողոցում գտնվող ու կառուցվող էլիտար թաղամասի շենքերից մեկի բարձրությունից վայր է ընկել։
Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։