Չոբանքյարայում բունտ է հասունանում. Newsmedia.am

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է որպես Չոբանքյարա, NewsMedia.am-ին հասած տեղեկությունների համաձայն բունտ է հասունանում:
Պատճառը՝ քրեակատարողական հիմնարկի ներսում տիրող խայտառակ սանիտարահիգենիկ վիճակն է, իսկ ավելի ստուգ մի քանի օր է, ինչ բանտախցերում կուտակված աղբը չի հեռացվում աշխատակիցների կողմից, որի արդյունքում սարսափելի քաոս է տիրում ՔԿՀ-ում:
Իսկ երբ ըմբոստները փորձում են բարձրաձայնել, թե ինչն է պատճառը որ չի հեռացվում աղբը, քրեակատարողականի աշխատակիցներն անցնում են գործի՝փորձելով նոր պատմությունների, ինտրիգների ու պատմությունների մեջ ներքաշել քրեակատարողական հիմնարկի կալանավորներին:
Թե ինչն է այս բարձիթողի իրավիճակի պատճառը, եւ թե ո՞րն է պատճառը՝հնարավոր բունտի հասունացման, հուսանք Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը կփորձի գտնել հարցի պատասխանը:
NewsMedia.am-ը եւս գրավոր հարցադրումներ կուղարկի մի շարք գերատեսչությունների՝ պարզելու թե ինչ քաոս ու ամենաթողություն է տիրում Արմավիր ՔԿՀ-ում:
Աղբյուր Newsmedia.am