Թուրքիան 48 միավոր «KAAN» կործանիչ կարտահանի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ինդոնեզիայի հետ ստորագրված նոր համաձայնագրի շրջանակում Թուրքիան կարտահանի 48 միավոր «KAAN» բազմաֆունկցիոնալ ռազմական ինքնաթիռ։ Սարքերը կարտադրվեն Թուրքիայում, բայց կօգտագործվեն նաև Ինդոնեզիայի տեղական տեխնոլոգիական կարողությունները։
Այս գործարքը, որի ընդհանուր արժեքը գնահատվում է ավելի քան 10 մլրդ դոլար, համարվում է Թուրքիայի պատմության մեջ ամենախոշոր ռազմական արտահանման պայմանագիրը։
«KAAN»-ը հինգերորդ սերնդի կործանիչ է, որը նախագծվել է «Թուրքական ավիացիոն և տիեզերական արդյունաբերություն» ընկերության (TUSAŞ) կողմից։ Առաջին թեստային թռիչքը իրականացվել է 2024-ի փետրվարին։ Ըստ թուրք պաշտոնյաների՝ ինքնաթիռը կմտնի զինված ուժերի սպառազինություն 2028 թվականին։
Ռազմական փորձագետների կարծիքով՝ «KAAN»-ի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Ադրբեջանը, Սաուդյան Արաբիան և Արաբական Միացյալ Էմիրությունները (ԱՄԷ)։
Ermenihaber