Վերջին շրջանում, օրը մի քանի անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փշաինյանը գրառումներ է կատարում՝ թիրախավորելով եկեղեցին, եկեղեցականներին և հատկապես Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին։ Ուշագրավ են ոչ միայն երկրի ղեկավարի գրառումները, այլև դրան համարժեք արված մեկնաբանություններց սոցցանցի օգտատերերի կողմից։
Ներկայացնում ենք Փաշինյանի հերթական գրառումը և քաղաքացիների արձագանքը դրան։
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը թող պարզաբանի․ համաձայն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կանոնների ի՞նչ է տեղի ունենում, երբ պարզվում է կուսակրոն հոգեւորականը խախտել է կուսակրոնության ուխտը եւ կուսակրոնության ուխտի ստանձնումից հետո զավակ է ունեցել»,- գրել է Փաշինյանը։
Ի պատասխան՝ օգտատերերը մեկնաբանել են․
Մի դու էլ պարզաբանի տեսնենք՝ էդ ինչի՞ դա քեզ նոր սկսեց հուզել․․․ 6-7 տարի իրար հետ ջան ու ղուրբան էիք, էդքան արհավիրք դրեցիր ազգի գլխին՝ ոչ մի ծպտուն դուրս չեկավ եկեղեցու սպասավորներից..․ հիմա ի՞նչ ա պատահել..․ Եւ առհասարա՛կ դու պարզաբանելու շատ բաներ ունես, էդ ո՞ր մեկը պարզաբանեցիր, որ ուրիշից ես պահանջում։
ՀՀ վարչապետը թող պարզաբանի՝ «Արցախը Հայաստան է եվ վերջ»-ը ո՞նց դարձավ Ղարաբաղը Ադրբեջան է։
Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ ՀՀ վարչապետը չի պաշտպանում Հայաստանի սահմանները և տարածքային ամբողջականությունը։ Ի՞նչ է տեղի ունենում, երբ հայերին պաշտպանելու փոխարեն թշնամու ֆաշիստական ռեժիմի պատվերով հարձակվում է մեր եկեղեցու վրա։
Միայն այն բանից հետո, երբ դու ԴՆԹ թեստ կհանձնես ու կապացուցես գենետիկորեն հայ ես, թե օրինակ ադրբեջանցի կամ թուրք:
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը