Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին հայտարարություն է տարածել Փաշինյան-Եկեղեցի վեճի մասին․
«ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև լարված իրավիճակի ֆոնին «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մասին տարածվող լուրերը սուտ են։
Բացարձակ կեղծ տեղեկություն է, թե իբր. «Կյանքի Խոսքը Վեհարանը գրոհելու համար տրամադրելու է 1500 աղանդավոր, դրա դիմաց Կյանքի Խոսքի հովիվ Արթուր Սիմոնյանը նշանակվելու է կառավարության կրոնի հարցերով վարչության պետ»։
Այս ամենը ոչ այլ ինչ է, եթե ոչ վտանգավոր սադրանք, կրոնական ատելության և թշնամության հրահրում։
Հարկ ենք համարում հայտարարել հետևյալը․
1․ Հայաստանի «Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցին ո՛չ ուղղակի, ո՛չ էլ անուղղակի կերպով չունի որևէ առնչություն ՀՀ կառավարության և Մայր Աթոռի միջև առաջացած կոնֆլիկտային իրավիճակին։
2․ Մենք միշտ հարգալից ենք արտահայտվել Հայ Առաքելական եկեղեցու և Մայր Աթոռի նկատմամբ։
3․ Մենք կողմնակից ենք պետության և եկեղեցու տարանջատման սկզբունքին, ինչը ենթադրում է փոխադարձ հարգանք, ինչպես նաև միմյանց գործերին և գործառույթներին չմիջամտելու հանձնառություն։
4․ Մեր աղոթքն է, որ ստեղծված իրավիճակը լուծվի փոխըմբռնման և խաղաղ երկխոսության եղանակով։
Ի վերջո, հորդորում ենք բոլորին ձեռնպահ մնալ սուտ և կեղծ տեղեկություններ տարածելուց»։
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը