Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
««Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի կոչը և անձնական օրինակն աջակցելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, թվում է, թե այն երկար սպասված կայծն էր, որը պայթեցրեց եկեղեցու դեմ հարձակումների հետևանքով շիկացած ներհայաստանյան հասարակական-քաղաքական մթնոլորտը։
Մի շարք քաղաքական և հասարակական ուժեր, ինչպես նաև առանձին ճանաչելի անհատներ նմանօրինակ կոչերով հանդես եկան, ինչի արդյունքում «Զվարթնոց» օդանավակայանում Հայոց Հայրապետի հանրային դիմավորումն այլևս ձգտում է դառնալու նշանակալի իրադարձություն՝ եկեղեցու շուրջ համազգային համախմբման մի յուրօրինակ ծիսակարգ։
Դեռևս առաքելական ժամանակներում Հայաստան մուտք գործած և Մայր Աթոռի հաստատումով մեր ինքնության այլևս անքակտելի մաս դարձած քրիստոնեական սուրբ հավատքը կարող է դառնալ կենսական այն շաղախը, որը կապահովի ներազգային ամենալայն համախմբում՝ ի վերջո բերելով Հայաստանի վերածննդի։
Իսկ վերածնունդը լինելու է, քանզի մենք չենք կարող չհավատալ հարության գաղափարին»։
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը