Եվրահանձնաժողովը առաջարկում է արգելել «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների հետ կապված ցանկացած գործարք՝ որպես պատժամիջոցների 18-րդ փաթեթի մաս, որը սահմանվել է Ռուսաստանի դեմ ուկրաինական պատերազմի համար: Ըստ այդմ, ԵՄ ոչ մի օպերատոր չի կարող ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցել այդ նախագծերին:
Այս մասին, ըստ Deutshe welle-ի, այսօր Բրյուսելում լրագրողներին հայտարարել են Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Բացի այդ, առաջարկվում է ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառել ռուսական «ստվերային նավատորմի» ևս 77 տանկեր, ինչի արդյունքում սահմանափակումների ենթակա նավերի ընդհանուր թիվը կգերազանցի 400 միավորը։
Նոր փաթեթը ներառում է նաև պատժամիջոցներ Ռուսաստանի ևս 22 բանկերի (անջատում SWIFT համակարգից) և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (РПФИ) դեմ՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների մասնակից Կիրիլ Դմիտրիևի գլխավորությամբ։
Բացի այդ, պատժամիջոցների ցանկում կավելանան ևս 22 ռուսական և արտասահմանյան ընկերություններ, որոնք աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի զինված ուժերին։ Դրանց թվում են ձեռնարկություններ նաև Բելառուսից և Չինաստանից։ Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ սահմանափակող միջոցները կազդեն նաև անօդաչու թռչող սարքերի արտադրության մատակարարման ողջ շղթայի վրա՝ Մոսկվային այս ոլորտում եվրոպական տեխնոլոգիաների հասանելիությունից զրկելու համար։
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը