Ահա այսպիսի իրադրության մեջ էր Հայ Առաքելական եկեղեցին և Մայր Աթոռը շուրջ մեկ դար առաջ․ Վահե Սարգսյան

Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո՝ 1920-ական թթ., ելնելով մարքիստական հակակրոնական տեսությունից, խորհրդային իշխանությունները Հայ Առաքելական եկեղեցու դեմ սկսեցին լայնատարած պայքար:
Հետաքրքրական է, որ եկեղեցին խորհրդային իշխանությունների կողմից ընկալվում էր «դաշնակցականացված» կառույց, իսկ Հայ Առաքելական եկեղեցին ու ՀՅ Դաշնակցությունը՝ բնական դաշնակիցներ, որոնց միջև կապը պետք էր կտրել և առանձնաբար չեզոքացնել:
Սկսվեց եկեղեցու ունեցվածքի բռնագրավումը, որը, ըստ Վ.Ի. Լենինի, պետք էր անել անխնա վճռականությամբ և արագորեն՝ կանգ չառնելով դիմադրության առջև: Գևորգ 5-րդ կաթողիկոսն իր կոնդակով այս ամենը համեմատեց պարսից շահերի կողմից Արարատյան երկիրը հայերից դատարկելու քաղաքականության հետ: Սակայն պետությունը, ի դեմս խորհրդային իշխանության, ոչ միայն կանգ չէր առնում, այլ ավելի կատաղի կերպով էր շարունակում միջամտել եկեղեցու գործերին. 1926 թ. արգելվեց եկեղեցու կողմից Հայոց ցեղասպանության օրվա՝ ապրիլի 24-ի նշումը:
Հայոց եկեղեցու դեմ պայքարում խորհրդային իշխանություններն անխնա օգտագործեցին 1920-ական թթ. առաջ եկած «Ազատ եկեղեցական եղբայրություն» կամ «Նոր եկեղեցի» (Նորոգչականներ) աղանդավորական շարժումը: Այն հովանավորվում էր բոլշևիկյան իշխանության կողմից, նրան տրամադրվել էր Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, հիմնվել էր «Ազատ եկեղեցի» ամսագիրը: Այս ամենը նպատակ ուներ պառակտել Հայ առաքելական եկեղեցին: Աղանդավորական այս շարժման մեջ, բնականաբար, ընդգրկվել էին որոշ դավաճան եպիսկոպոսներ, վարդապետներ ու քահանաներ: Նկատի ունենալով նորեկեղեցականների՝ ընդդիմադիր լինելու հանգամանքը, խորհրդային իշխանությունը հրահանգել էր նրանց օգտագործել որպես զենք և սպառնալիք Գերագույն հոգևոր խորհրդի նկատմամբ, և վերջինս վերջնականապես նվաճելու համար «Նոր եկեղեցին» պետք է, որ պահպանվեր և դուրս չթողնվեր խորհրդային իշխանության ազդեցությունից և ղեկավարումից:
Հայպետքաղվարչության առջև խնդիր էր դրված հասնել նրան, որ Գերագույն հոգևոր խորհրդի գործունեությունը դառնա խորհրդայնամետ, կտրել եկեղեցին ՀՅԴ-ից ինչպես Խորհրդային Միությունում, այնպես էլ գաղթօջախներում: Առաջադրանք կար նաև մեկուսացնել այն հոգևորականներին, ովքեր կողմնորոշում ունեն դեպի ՀՅԴ-ն և Արևմտյան Եվրոպայի երկրները:
Այդուհանդերձ, այս «նորոգչական» կոչված արհեստածին շարժումը հաջողություն չունեցավ և շուտով վերացավ:
ՀԱԵ-ի դեմ պայքարը ակտիվացավ վերստին 1920-ական թթ. վերջին, երբ ՀԿ(բ)Կ Կենտկոմը, կրկին ուղիղ կապ տեսնելով հոգևորականության և ՀՅԴ-ի միջև, շարունակեց երկուսի դեմ զուգորդված պայքարը: Այսպես, 1927 թ. կուսակցական որոշումներից մեկով պահանջվում էր մամուլի էջերով մերկացնել դաշնակցականների ու հոգևորականության միջև կապը: Նույնը պահանջեց նաև «Անաստված» ամսագիրը՝ ԽՍՀՄ-ում և արտասահմանում հոգևորականներ-ՀՅԴ համագործակցության ղեկավարումը վերագրելով կաթողիկոսին և ներկայացնելով մեղադրանքներ:
Ահա այսպիսի իրադրության մեջ էր Հայ Առաքելական եկեղեցին և Մայր Աթոռը շուրջ մեկ դար առաջ: 100 տարի անց՝ ոչ ևս են խորհրդային իշխանությունը, կոմունիստական գաղափարախոսությունը, անաստվածությունը, մանր ու մեծ գործակալները, մատնիչներն ու դավաճանները: Փոխարենը կա Հայ Առաքելական եկեղեցին՝ իր լուսապաշտ էությամբ ու հարատև ընթացքով:
100 տարի անց էլ այսպես կհիշեն այս դժնդակ օրերն ու 1700-ամյա Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ 2020-ական թթ. դուրս եկած հերթական բջիջներին:
Հ.գ. Լուսանկարում իմ պաշտելի Վարդգես Սուրենյանցի հռչակավոր գործն է՝ «Ոտնահարված սրբությունը», որով նա ներկայացրել է թուրքական բարբարոսություններն ու 1895 թվականին Վանի Վարագա ս. Նշան վանքի կողոպուտը։

դիտվել է 321 անգամ
Լրահոս
Հակոբ Սիմիդյանը որպես եկամուտ չի նշել մեքենայի վաճառքից ստացված գումարը Առաջիկայում հնարավոր է Իրանի դեմ Իսրայելի և ԱՄՆ-ի համատեղ հարձակում. Քաղաքագետ Երևանից մոտ 70 կմ հեռավորության վրա՝ Նախիջևանում այսօրվանից Թուրքիան տարատեսակ զորք է տեղակայում. Վարուժան Գեղամյան Ինչպե՞ս եք կանխելու կաթողիկոսի վրա հարձակումը․ Գեղարքունիքի թեմի առաջնորդի պատասխանը (video) «Մենք էլ նոր վարչապետի նկարագիր ունենք` ազնվազարմ, խելացի, չկզող»․ փաստաբան Շտապ․ 14-ամյա տղա է դանակահարվել․ աշակերտներ են վիճաբանել Ինքնասպա՞ն են, թե՞ մազոխիստ. ինչո՞ւ հենց հիմա #ՈՒՂԻՂ․ Առավոտյան հերթական կեղտոտ գրառումից հետո Փաշինյանը նիստ է վարում (video) Արդեն մի քանի շաբաթ է՝ Մանասյանը Հայաստանում չէ Անհամեմատելի «համեմատություն» Հայտնի է Ճամբարակում պայթյունից տուժածների ինքնությունը Պատերազմ է հայտարարել․Նիկոլը թուրք էլ չի,գիտե՞ք՝ ով է․ Բաղդասարովը՝ եկեղեցու դեմ կեղտոտ արշավի մասին (video) ՄԻՊ աշխատակազմում վարույթ է նախաձեռնվել Ռուբինյանի կողմից ինձ չընդունելու փաստով. Ղազարյան Իսրայելը լիովին պատրաստ է Իրանում ռազմական գործողությունների մեկնարկին․ CBS Իշխանությունն էլ չի կարելի տալ շներին ու խոզերին․․․ (video) Ճամբարակի ԲԿ-ում բուժօգնություն ստացող 7 տուժածից 3-ն այսօր դուրս է գրվել Լրջագույն խնդիրներ, որոնք ոչ միայն տնտեսական իրավիճակի ցուցիչ են, այլ նաև սպառողական վարքագծի փոփոխության «Երկու աղջիկներս և տղաս են ինձ ուժ տալիս ապրելու, ամեն օր ինձ ժպտացող տղայիս աչքերում Մանուկին եմ տեսնում» Այս աղետաբեր իրականության մեջ բացառիկ անելիք ունեն մեր մտավորականները, ո՞ւր եք Դուք, թե նորեն հերթական իշխանությանն եք հաճոյանում. Հայր Ասողիկ Հրահանգել է թեժացնել պայքարը Ողբերգական դեպք՝ Երևանում. 12-ամյա տղա է մահացել Իրադրությունը ճգնաժամային է, ռազմական բախման վտանգը՝ մեծ, իսկ Սյունիքը՝ առաջնային թիրախ․ թյուրքագետ «Հրապարակ». Ոսկի վաճառող տասնյակ աշխատակիցներ կարող են գործազուրկ դառնալ «Ժողովուրդ». «Կաթողիկոսը զավակ ունի՞, թե՞ ոչ» «Հրապարակ». Մանրամասներ՝ Նարեկ Մանուկյանի հեռանալուց
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am