Մոսկվան և Սեուլը ներուժ ունեն վերականգնելու համագործակցությունը. Կորեայում ՌԴ դեսպան

Կորեայի Հանրապետությունում Ռուսաստանի դեսպան Գեորգի Զինովևը հայտարարել է, որ Մոսկվան և Սեուլը ներուժ ունեն վերականգնելու փոխշահավետ համագործակցությունը՝ երկու երկրների ժողովուրդների շահերից ելնելով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր չնայած կուտակված դժվարություններին՝ Մոսկվան և Սեուլն ունեն փոխշահավետ համագործակցությունը վերականգնելու ներուժ։ Ես համոզված եմ, որ սա համապատասխանում է և՛ ռուս, և՛ կորեացի ժողովուրդների շահերին», – ասել է դեսպանը Ռուսաստանի օրվա տոնի նախօրեին կազմակերպված միջոցառման ժամանակ։
Նա հավելել է, որ այս տարի լրանում է Ռուսաստանի և Կորեայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։