Չեմ բացառում, որ առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի պիղծ հայտարարություններ անի․ Հոխիկյան

Չեմ բացառում, որ առաջիկա օրերին Նիկոլ Փաշինյանը ավելի պիղծ հայտարարություններ անի ու ոստիկանների ուղեկցությամբ մտնի Եկեղեցի' փորձելով այնտեղից հանել Վեհափառին։
Որքան տեսնում ենք, Նիկոլը աստիճանաբար է մարդկանց տանում դեպի այլասերված իրականության, որպեսզի դա դառնա սովորական։ Բայց իմացած եղեք, եթե քանդվի Եկեղեցին, քանդվելու են բոլորի տները, ապագան, ազգային արժեքները։
Ու թող երիցս, իրենց զավակներով անիծյալ լինեն այն ոստիկաններն ու պետական աշխատողները, որոնք կկատարեն Նիկոլի հրահանգն ու կհարձակվեն Եկեղեցու և Վեհափառի վրա։
Մենք պարտավոր ենք միավորվել և կանխել թշնամու հրահանգով եկած աղետը։ Մենք պարտավոր ենք պահապան լինել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն, թույլ չտալ, որ պղծվեն մեր արժեքները, ոտնահարվեն մեր հոգևոր հայրերը։
Պատրաստ եղեք ամեն վայրկյան' հանուն մեր Եկեղեցու պահպանության։
Գրել է Նաիրի Հոխիկյանը