ԱՄՆ նահանգային իշխանությունները դատի են տվել Թրամփին

Կալիֆորնիայի նահանգը և նահանգապետ Գևին Նյուսոմը հայց են ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ՝ նահանգում Ազգային գվարդիայի զորքեր տեղակայելու պատճառով, հայտնում է RBC-ն։
Հայցում ասվում է, որ Թրամփը հրամայել է Ազգային գվարդիային տեղակայվել՝ չնայած այն ղեկավարող նահանգապետ Նյուսոմի որոշմանը, և բողոքի ցույցերն օգտագործել է Կալիֆորնիա նահանգի ինքնիշխանությունը խախտելու համար։
Դատավարության մեջ, բացի Թրամփից, մեղադրյալներն են Պենտագոնը և ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։