Լոս Անջելեսում ցուցարարները սկսել են թալանել խանութները

ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում սկսվել է թալանը, որոնցում ներգրավված են մարդիկ, ովքեր բողոքում են Սպիտակ տան ներգաղթային քաղաքականության դեմ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Լրագրողների տեղեկություններով՝ Երևանի ժամանակով՝ մոտավորապես 08։00-ին (տեղական ժամանակով՝ 21։00-ին) ցուցարարները, որոնց նախկինում ցրել էին ոստիկանները, կրկին հավաքվել են ու հարձակվել հարակից խանութների վրա։ Ցուցարարների մի մասը ներխուժել է խանութ, իսկ մյուսները սկսել են պղծել հուշարձաններն և ենթակառուցվածքները։
Նշվում է, որ ուժայինները չեն միջամտում տեղի ունեցողին։