Եկեղեցին դիմացել է բռնակալներին, կդիմանա նաև ծաղրածուներին. Արմեն Հովասափյան

Արմեն Հովասափյանը գրում է. «Դարերի ընթացքում Հայ Եկեղեցին եղել է հայի ինքնության ամենակուռ հենարանը ու հենց այդ պատճառով էլ եղել է բոլոր ասպատակողների թիվ մեկ թիրախը։ Պարսիկ, արաբ, մոնղոլ, թաթար, թուրք-օսման՝ փոխվել են տիրակալները, բայց գործիքակազմը նույնն է մնացել. սպառնալիք, ճնշում, պարտադրանք. ոլորը ցանկացել են եկեղեցին դարձնել հլու կամակատար՝ ծառայեցնելով իրենց շահերին։

Որոշ Կաթողիկոսներ՝ Հովհան Օձնեցու պես, կարողացել են այս ճնշումներից դուրս գալ դիվանագիտորեն՝ պահելով թե՛ Եկեղեցու արժանապատվությունը, թե՛ ժողովրդի միավորող ուժը։ Բայց նույնիսկ կոմունիստական աթեիստական բռնապետության օրոք՝ բացառություններով հանդերձ, Եկեղեցուն «սահմաններ էին գծվում», բայց ոչ՝ բացահայտ վախճան։

Այսօր տեսնում ենք նույն ճնշումը՝ սակայն մի առանձնահատկությամբ. արտաքին թշնամու փոխարեն Եկեղեցին թիրախավորվում է հայի (նու գոնե թղթաբանությամբ) ձեռամբ։ Ամեն ինչ արվում է՝ եկեղեցին քայքայելու, Վեհին ճնշելու, ու սեփական «գրպանային» հոգևորականներով իրեն շրջապատելու համար։ Սա ընդամենը հին մեթոդների նոր կիրառությունն է՝ արտաքին տերերի պատվերով։

Այս ամենի նպատակը մեկ բան է՝ խզել հայ մարդու կապն իր պատմության, հավատքի ու ինքնության հետ, թուլացնել դիմադրողականությունը:
Բնականաբար, երբ Եկեղեցին լռեցվում ու դարձվում է «ձեռնասուն», մնում է անինքնություն, դիմազրկված ամբոխ, որին հեշտ է կառավարել՝ ըստ մեկ մարդու քմահաճույքի։

Բայց պատմությունը ցույց է տվել, որ Հայ Եկեղեցին ծնկի չի եկել նույնիսկ երբ նրան ճնշել են խաչակիրները, սուլթանները, կամ կուսակցական կոմիսարները։ Իսկ այսօր նրա դեմ ելածը ոչ թե ուժեղ հակառակորդ է, այլ՝ փոքրոգի, անհայրենիք մեկը, ով գիտակցում է, որ շփվում է հազարամյակների ժառանգության հետ, բայց թուրքական օրակարգին հավատարիմ, շարունակում է սրել: Եկեղեցին դիմացել է բռնակալներին, կդիմանա նաև ծաղրածուներին»:

դիտվել է 238 անգամ
Լրահոս
«Կյանքի Խոսքը» Վեհարանը գրոհելու համար չի տրամադրելու 1500 աղանդավոր. հայտարարություն Քաղաքացիները Զվարթնոց օդանավակայանում են՝ դիմավորելու Վեհափառ Հայրապետին Եթե հայերը փոխեն Սահմանադրությունը, մենք, միևնույն է, ինչ-որ բան կմտածենք՝ ընդունեք փախստականներին, փոխեք պատմության դասագրքերը․ «Էխո Բաքու» Կառավարությունը փաստացի փակել է արտահանումը. Խաղաղության խաչմերուկ չհասած պահի իջնող կա Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի նոր կապիտուլյացիա. Ոսկան Սարգսյան Քաղաքացիական բախումներ հրահրելու գործում փորձառու գործադիր իշխանության ղեկավարը բացահայտ հանցագործության կոչեր է անում ՝ հավաքագրելով հանցակիցների. Արման Թաթոյան Քրիստոնեական սուրբ հավատքը կարող է դառնալ կենսական այն շաղախը, որը կապահովի ներազգային ամենալայն համախմբում. Վարդան Ոսկանյան Դատավոր Դոլմազյանը շուրջ 48 միլիոն դրամով բնակարանի գնման իրավունք է ձեռք բերել Պետական կամ մասնավոր խելագարություններին երբե՛ք չեն արձագանքում՝ վերածվելով խելապակասի. Հայր Ասողիկ Մալթայի դատարանն Ալիևի դստեր սկանդալի մասին գրած լրագրողի սպանության գործով երկու հոգու ցմահ ազատազրկման է դատապարտել Ռուբեն Վարդանյանի գործով դատական ֆարսի ժամանակ դատարանը մերժել է Վարդանյանի միջնորդությունները Արտակարգ դեպք՝ Երևանում Հարավային Ամերիկայի Հայոց թեմերի առաջնորդները, հոգևոր դասը և ժողովուրդը զորակցում են Վեհափառին Արցախը Ադրբեջան կոչողները չեն կարող Աստծո ու եկեղեցու պաշտպանության դիրքերից խոսել․ թյուրքագետ Հետաքրքիր փաստեր. ի՞նչ էր իրականացվում 1 դար առաջ եկեղեցու դեմ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի դաշնակիցները իրենք պետք է զսպեն Ռուսաստանին. Պենտագոնի ղեկավար Եվրահանձնաժողովն առաջարկում է պատժամիջոցներ կիրառել «Հյուսիսային հոսք» գազատարների դեմ և ռուսական նավթի գնի առաստաղը իջեցնել մինչև 45 դոլարի Ահա այսպիսի իրադրության մեջ էր Հայ Առաքելական եկեղեցին և Մայր Աթոռը շուրջ մեկ դար առաջ․ Վահե Սարգսյան Ադրբեջանին պետք է Հայաստանում ունենալ մի կաթողիկոս, որն Արցախի սրբությունները կճանաչի ոչ թե հայկական, այլ աղվանական. Հայկ Ֆարմանյան Մոսկվան և Սեուլը ներուժ ունեն վերականգնելու համագործակցությունը. Կորեայում ՌԴ դեսպան Նեթանյահուն առաջընթաց է արձանագրել պատանդների հետ կապված բանակցություններում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am