Ռուսաստանը ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում են իրականացրել Կիևի վրա

Կիևը հունիսի 10-ի գիշերը ենթարկվել է ռուսական անօդաչու թռչող սարքերի զանգվածային հարձակման։ Այս մասին գրել է Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ գործողության ընթացքում ՌԴ զինված ուժերը տասնյակ անօդաչու թռչող սարքեր են օգտագործել։ Հարվածների թիրախ են դարձել քաղաքի յոթ շրջանների օբյեկտները՝ Դնեպրովսկի, Դառնիցկի, Դեսնյանսկի, Օբոլոնսկի, Պոդոլսկի, Սոլոմենսկի և Շևչենկովսկի:
«Մեծ թվով անօդաչու թռչող սարքեր շարունակում են մուտք գործել մայրաքաղաք»,- ընդգծել է Կլիչկոն։