«Վեհարանը ազատելու» վարչապետի կոչը հարձակում է համայն հայության հոգևոր կենտրոնի վրա. Ռումինիայի թեմ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ մեր ժողովրդի հոգևոր-ազգային ինքնության ու գոյատևման հենասյուներից մեկը, այսօր կանգնած է աննախադեպ ճնշման և հարձակման առաջ, որոնք մեզ հիշեցնում են Խորհրդային ժամանակների բռնաճնշումները։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, որոնցում նա ոչ միայն պահանջում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը, այլև կոչ է անում «ազատել Վեհարանը», իրավացիորեն առաջացրել են խոր մտահոգություն թե՛ հոգևոր և թե՛ ազգային անվտանգության տեսանկյունից։

Նախ՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ոչ միայն Հայաստանի, այլև առավել ևս աշխարհասփյուռ հայության կողմից ընտրված հոգևոր առաջնորդն է։ Ամենայն Հայոց տիտղոսն արդեն խոսում է դրա մասին: Կաթողիկոսի ընտրությունը տեղի է ունենում Ազգային Եկեղեցական ժողովի ժամանակ, Հայաստանի և Սփյուռքի բոլոր թեմերի պատվիրակների մասնակցությամբ։

Այսինքն՝ հստակ է, Ամենայն Հայոց Հայրապետի ընտրությունը չի իրականացվում միայն Հայաստանի քաղաքացիների կամ տեղական իշխանության քմահաճույքով, այլ ընտրական գործընթացին մասնակցում են Հայաստանի և Սփյուռքի թեմերի ներկայացուցիչները՝ հոգևորականներ, ու աշխարհականներ, ինչը նշանակում է, որ Սփյուռքն ունի բացառիկ դեր ու մասնակցություն։

Այսինքն՝ Վեհափառը ի Հայաստան և ի Սփյուռս ապրող ամբողջ հայ ազգի Հայրապետն ու հոգևոր առաջնորդն է։ Հետևաբար, ՀՀ վարչապետի միանձնյա կամ քաղաքական շահից բխող պահանջը՝ Կաթողիկոսի հրաժարականի մասին, իրավական հիմք չունի, իսկ բարոյական տեսակետից՝ անընդունելի և վիրավորական է ողջ հայության հավատքի և հոգևոր արժանապատվության համար։

Պետությունը կարող է լինել աշխարհիկ, բայց հավատքը, եկեղեցին և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դուրս են քաղաքական ճնշումների տրամաբանությունից։

Կաթողիկոսը՝ որպես ազգային միասնության խորհրդանիշ, իրավունք ունի արձագանքել համազգային նշանակության իրադարձություններին և մասնակից լինել ազգի և պետականության առաջ ծանրացած մարտահրավերների հաղթահարման գործընթացներին։ Այդ իրավունքը Վեհափառին վերապահված է ոչ թե վարչապետի թույլտվությամբ, այլ աշխարհասփյուռ հայության սպասումներով:

Գալով վարչապետի «Վեհարանը ազատելու» մասին կոչին, ըստ էության, դա ոչ այլ ինչ է, քան հարձակում համայն հայության հոգևոր կենտրոնի վրա։ Վեհարանը՝ Սուրբ Էջմիածինը, ոչ միայն վարչական կառույց է, այլ Սրբավայր, որտեղ պահվում են մեր սրբազան ժառանգությունը, ավանդույթներն ու հոգևոր հիշողությունը։ Նման կոչերը վտանգավոր են, քանի որ ուղիղ ճանապարհ են դեպի բախումներ, անկարգություններ, և անգամ՝ քաղաքացիական պատերազմի սպառնալիք կարող են լինել։

Նման հայտարարություններն ուղղակի սադրում են հասարակական պառակտում, խաթարում պետության՝ եկեղեցուց անջատ լինելու այդքան արծարծված սկզբունքը և վերածվում են ճնշման լծակի՝ ընդդեմ հավատացյալ քաղաքացիների։ Դրանք հակասում են ժողովրդավարության ու իրավական պետության սկզբունքներին:

Մենք խստորեն դատապարտում ենք վարչապետի կոչը և մարդկանց զանգվածային ուղղորդումը դեպի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և դա դիտարկում ենք որպես ուղիղ հարձակում մեր հոգևոր ինքնության վրա:

Մենք զգուշացնում ենք, որ նման քայլերը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ հասարակական համերաշխության և ազգային միասնության վրա։

ՀՀ իշխանությունների կողմից հակաեկեղեցական ու ապազգային գործընթացները չդադարեցնելու պարագային մենք Սփյուռքի մեջ կձեռնարկենք համապատասխան գործողություններ ու քայլեր:

Եվ ի վերջո, հարգելի իշխանություններ, չմոռանաք, որ Ճշմարիտ հավատքի և Աստծո Եկեղեցու դեմ դուրս եկողներն ու մարտնչողներն ի վերջո կործանվում են՝ նետվելով պատմության աղբանոց: Դա ուղղակի օրինաչափություն է:

Աստված պահապան մեր Սուրբ Եկեղեցուն, մեր ազգին և մեր պետականությանը։

Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյան

Ռումինիայի հայոց թեմի առաջնորդ

2019 թ.-ից` համատեղությամբ Բուլղարիայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ:

2022 թ.-ից` համատեղությամբ՝ Բալկանյան երկրների Հայրապետական Պատվիրակ։

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Ադրբեջանի արձագանքը չուշացավ Ադրբեջանի կողմից պետական մակարդակով իրականացվող մշակութային ցեղասպանության վառ ապացույցը՝ Շուշին Թուրքիան Հայաստանում չունի ժողովրդի աջակցությունն՝ ինքնաոչնչացման, բայց ունի դա անող Փաշինյան. Հովհաննես Իշխանյան Հակակոռուպցիոն կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննիչը ազատման դիմում է գրել «Հեռու մնա հայ առաքելական եկեղեցուց». Վրաստանում հայերը ցույց կանեն Թրամփը կոչ է արել ձերբակալել Կալիֆորնիայի նահանգապետին Թուրք լրագրողը 31 տարի անց խոստովանել է․ «Վանի լճի հրեշի» առասպելը կեղծ էր Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին Մեդինսկին Արցախի օրինակն է բերել ուկրաինական կարգավորման համատեքստում Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր Թուրքիան դեմ է Իսրայելին ադրբեջանական նավթ մատակարարելուն. Haaretz «Նիկոլ քեռի, ծառա նեռի», «Նիկոլ քեռի, Բաքու թռի». «Քեռի նիկոլի» հետաքրքիր հանգավորումներ Հայաստանը մնում է ավիացիոն անբավարար վերահսկողություն ունեցող երկրների շարքում՝ Աֆղանստանի, Լիբիայի, Սուդանի հետ միասին․ Վահե Դավթյան Հասկանում եմ, որ նախարարության պաշտոնյաներ բախտի բերումով են հայտնվել այդ պաշտոններին, բայց մասնագիտական տիրույթում բախտից կարևոր արժեքներ կան․ Անուշ Պողոսյան Հայտնի է՝ ինչում են մեղադրվում Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը Կաթողիկոսին պաշտպանելով` պաշտպանում ենք ՀՀ-ն թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկումից․ Անդրանիկ Թևանյան Արզնիի ծեծկռտուքի, կրակոցների գործով ձերբակալվել է Ռոմանոս Պետրոսյանի ազգականը Ապականվածը փորձում է ապականել մեր հավատքը, ինչու՞․ Ռուբեն Մխիթարյան Օրթոդոքսները փորձել են մտնել Երուսաղեմի հայկական թաղամասի փակ տաճար Բաքվի համար հայկական ցանկացած շինության ոչնչացման «հիմնավորումը» այն օկուպացիոն կոչելն է Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են «Նիկոլն ընտրել է ամենաստոր տարբերակը՝ մտնել անկողին». Աշոտյան Մտահոգություններ՝ հնարավոր ահաբեկչական գործողության վերաբերյալ Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել են Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRF
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am