Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության մեջ կասկածվողը ձերբակալվել է, հաղորդում է База-ի թելեգրամյան ալիքը։
Ռուսաստանցի քննիչների պնդմամբ՝ Արայիկ Ամիրխանյանը զոհի գտնվելու վայրի մասին տեղեկությունները փոխանցել է Ուկրաինայի Անվտանգության վարչությանը։ Մարդասպանը 2023 թվականին Մոսկվայի մարզում կրակել է Կիվայի վրա:
Ըստ База-ի՝ Укравтодор-ի նախկին «խոշորագույն կապալառու», Հայաստանի 44-ամյա քաղաքացի Արայիկ Ամիրխանյանը կասկածվում է Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանությանը մասնակցելու մեջ։
Արայիկին անգամ կալանավորվելու կարիք չեղավ. երբ Կիվայի սպանության գործով զբաղվող քննիչները հայտնաբերեցին նրա հետքը, նրանք իմացան, որ մայիսի սկզբին Ամիրխանյանը կաշառակերության մեղադրանքով ուղարկվել է Մոսկվայի մարզի թիվ 8 նախնական կալանքի կենտրոն։ Ըստ աղբյուրների՝ քննիչները ենթադրում են, որ Ամիրխանյանը շահել է Կիվայի վստահությունը, հետևել է նրան, ապա Ուկրաինայի Անվտանգության վարչության աշխատակիցներին իր բնակության վայրի մասին տեղեկություններ է փոխանցել։
Ամիրխանյանի համար, ըստ երևույթին, դժվար չէր Կիվայի վստահությունը շահելը։ 2010-ականների երկրորդ կեսին Արայիկը մեծ աղմուկ բարձրացրեց Ուկրաինայում. Ամիրխանյանը ներգրավված էր ճանապարհային բիզնեսում, և Արայիկի անունը հաճախ էր հայտնվում «Ուկրավտոդոր»-ի հետ կապված սկանդալներում։ 2021 թվականին Ամիրխանյանը կասկածվում էր բյուջետային միջոցներից 500 միլիոն գրիվնա հափշտակելու մեջ, իսկ ավելի ուշ Վլադիմիր Զելենսկին նրան զրկեց Ուկրաինայի քաղաքացիությունից՝ դա բացատրելով նրա հայկական անձնագիր ունենալւ փաստով։
Ուկրաինայում դավաճանության և մի քանի այլ մեղադրանքների մեջ մեղադրվող Իլյա Կիվան սպանվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին։ Կիվայի մարմինը հայտնաբերվել է ձյան մեջ փորի վրա ընկած Սուպոնեվո գյուղում՝ «Վելիչ քանթրի քլաբ» հյուրանոցի տարածքում։ Մարդասպանն իր զոհին սպասելիս է եղել ակումբամերձ անտառում։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը