Դատապարտում ենք Փաշինյանի՝ Եկեղեցու դեմ հակազգային քաղաքականությունը․ հայտարարություն

Սկանդինավիայի հայերի միությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հակազգային և հակաժողովրդական քաղաքականությունը։

Ասված է միության հայտարարության մեջ․

«Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը բացահայտ թշնամական քարոզարշավ է սկսել Հայ Առաքելական Եկեղեցու նրա մշակությային ժառանգության և հոգևորականների նկատմամբ՝ օգտագործելով գարշելի ու փողոցային բառապաշար։ Բացի Եկեղեցուն վարկաբեկելուց, վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, խախտելով ՀՀ Սահմանադրությունը՝ անօրինական կոչերով փորձել է միջամտել Եկեղեցու ներքին գործերին։

Այս վարչակարգի հարձակումը մեր 1700-ամյա հոգևոր հաստատության և նրա սպասավորների դեմ, ոչ այլ ինչ է քան հայ ժողովրդի ինքնության, ազգային արժեքների դեմ ուղղված հարված ու հայ ժողովրդին բաժանելու ու եկեղեցու շուրջ միասնությունն ու հոգևոր հիմքերը խաթարելու հնարք: Հայ Առաքելական Եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը, հավատի, ազգային միասնության ու մշակութային ժառանգության պահապանը։

Այն ոչ միայն հոգևոր հաստատություն է, այլև մեր հայրենիքի, պատմության, ավանդույթների ու ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը։ Հայ Առաքելական եկեղեցին դարեր շարունակ եղել է պետության հանձնառույթն իրականացնողը և այսօր էլ, հայ ժողովրդի ու Հայաստանի համար ճգնաժամային պայմաններում, շարունակում է հայ ինքնության ազգային շահերի պաշտպանությունը՝ հակազդելով ներկայիս իշխանությանը։ Ավելին՝ ՀԱԵ-ն Հայաստանում ամենաբարձր վստահություն ու վարկանիշ վայելող հաստատությունն է։ Այս ամենն ակնհայտորեն ցայտնոտի մեջ է գցում հայ ժողովրդի կողմից մերժված իշխանությանը։

Փաստ է նաև այն, որ Եկեղեցու դեմ այս հարձակումները ողջունվում են Հայաստանի թշնամի պետությունների կողմից։ Սկանդինավիայի Հայերի Միությունը խստորեն դատապարտում է Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ այս հակազգային և հակաժողովրդական քաղաքականությունը։ Հայ Առաքելական Եկեղեցու և նրա հոգեւոր դասի դեմ Փաշինյանի ատելության քարոզը, հայ ինքնության ու արժեքների նվաստացումն անընդունելի են և միայն հաստատում են, որ այս իշխանությունը լծված է հայ ազգային արժեհամակարգը տարրալուծելու և Ադրբեջանին ու Թուրքիային հաճոյանալու ամոթալի գործին։ Մենք կոչ ենք անում ազգային ուժերին, հայությանը և արտերկրի հայ ժողովրդի բարեկամներին՝ համախմբվել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ և միասնաբար պաշտպանել մեր սրբությունները՝ հավատքը ազգային արժեքներն ու հայրենիքը»։

դիտվել է 170 անգամ
Լրահոս
Իրանը սպшռնում է հшրվածներ հասցնել Իսրայելի թաքնված միջուկային օբյեկտներին Մեդինսկին Արցախի օրինակն է բերել ուկրաինական կարգավորման համատեքստում Իրանում պայթյուն է տեղի ունեցել․ կան զոհեր Թուրքիան դեմ է Իսրայելին ադրբեջանական նավթ մատակարարելուն. Haaretz «Նիկոլ քեռի, ծառա նեռի», «Նիկոլ քեռի, Բաքու թռի». «Քեռի նիկոլի» հետաքրքիր հանգավորումներ Հայաստանը մնում է ավիացիոն անբավարար վերահսկողություն ունեցող երկրների շարքում՝ Աֆղանստանի, Լիբիայի, Սուդանի հետ միասին․ Վահե Դավթյան Հասկանում եմ, որ նախարարության պաշտոնյաներ բախտի բերումով են հայտնվել այդ պաշտոններին, բայց մասնագիտական տիրույթում բախտից կարևոր արժեքներ կան․ Անուշ Պողոսյան Հայտնի է՝ ինչում են մեղադրվում Սեյրան Օհանյանն ու Արծվիկ Մինասյանը Կաթողիկոսին պաշտպանելով` պաշտպանում ենք ՀՀ-ն թուրք-ադրբեջանական օրակարգի սպասարկումից․ Անդրանիկ Թևանյան Արզնիի ծեծկռտուքի, կրակոցների գործով ձերբակալվել է Ռոմանոս Պետրոսյանի ազգականը Ապականվածը փորձում է ապականել մեր հավատքը, ինչու՞․ Ռուբեն Մխիթարյան Օրթոդոքսները փորձել են մտնել Երուսաղեմի հայկական թաղամասի փակ տաճար Բաքվի համար հայկական ցանկացած շինության ոչնչացման «հիմնավորումը» այն օկուպացիոն կոչելն է Նախիջևանում թուրք-ադրբեջանական զորավարժություններ են «Նիկոլն ընտրել է ամենաստոր տարբերակը՝ մտնել անկողին». Աշոտյան Մտահոգություններ՝ հնարավոր ահաբեկչական գործողության վերաբերյալ Արզնիի համայնքապետը և 7 անձ ձերբակալվել են Ադրբեջանը ոչնչացնում է Արցախի հայկական մշակութային ժառանգությունը․ USCIRF Վախի աչքերը մեծ են լինում, բերանը՝ գարշահոտ, սիրտը՝ թփրտացող Բաքուն «չներեց» այդ իրողությունը «Վեհարանը ազատելու» վարչապետի կոչը հարձակում է համայն հայության հոգևոր կենտրոնի վրա. Ռումինիայի թեմ Սիմոնյանը համաձայնություն է տվել Օհանյանի և Մինասյանի նկատմամբ հետապնդում սկսելու միջնորդագրին ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ Կրասնոյարսկի քաղաքապետը ձերբակալվել է Իրավապահ մարմինները պարտավոր են քրեաիրավական գնահատական տալ Փաշինյանի գործողություններին․ Վահան Հովհաննիսյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am