Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երբ Վրաստանում վերջին շրջանում քայքայիչ ուժերը ձախողվեցին, և իշխանություններին հաջողվեց փրկել ՀԿ-պետության վերածված երկրի պետականության նավն ու սկսել երկրի բարոյական, ազգային ավանդույթների, արժեքաբանության խախտված համակարգերի մաքրումն ու շտկումը, կործանարար ուժերի թաքնված խոստովանանքը հետևյալն է եղել. «Մենք ձախողվեցինք Վրաստանում, քանի որ չհարվածեցինք Վրաց Ուղղափառ եկեղեցուն»:
Եվ նրանք միանգամայն իրավացի էին. Վրաց Ուղղափառ եկեղեցին միջնաբերդի նման հիմնականում անսասան էր մնացել, և վերջինիս դերը արժեքների պահպանման ու վերածննդի գործում անուրանալի էր, հաճախ՝ վճռորոշ: Հիշենք միայն 2024թ. դրսից ֆինանսավորվող ՀԿ-ների թափանցիկության մասին օրենքի («Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք) և ԼԳԲՏ անձանց իրավունքները սահմանափակող օրինագիծը («Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագծերի փաթեթը), որոնց ընդունման ժամանակ Արևմուտքի դեմ իսկական ճակամարտ տված Վրաստան պետության թիկունքին ամուր կանգնեց ՎՈՒԵ-ն՝ սատարելով իշխանությունների:
Այդ նույն ուժերն այսօր փորձում են չկրկնել այն սխալը, որը թույլ տվեցին Վրաստանում: Դասեր քաղելով Վրաստանից և, ավերելով, պղծելով ու ոչնչացնելով հայ ժողովրդի գոյութենական հիմնասյուները, հասել են միջնաբերդին՝ ՀԱԵ-ին: Նրանք լավագույնս գիտեն, որ այդ եզակի կառույցը կարող է ոչ միայն անթեղել, այլև Նիկոլից հետո օժանդակել հայ ժողովրդին ու հայոց պետությանը՝ վերագտնելու ճշմարիտ ուղին: Ի դեմս ՀԱԵ-ի՝ ոչնչացվում է հայոց քաղաքակրթության նավի եզակի առագաստը»:
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը