Factor.am-ը գրում է․ Արտաքին գործերի նախարարության Պետական արարողակարգի ծառայության աշխատակիցն ազատվել է աշխատանքից Փաշինյանի և Նիդերլանդների վարչապետի հանդիպման ժամանակ ՀՀ դրոշը գլխիվայր դնելու համար։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են ԱԳՆ-ից։
Հիշեցնենք՝ մայիսի 16-ին Տիրանայում Նիկոլ Փաշինյանը հանդիպել էր Նիդերլանդների Թագավորության վարչապետ Հենդրիկուս Վիլհելմուս Մարիա Սխոուֆի հետ։ Վարչապետի աշխատակազմը տարածել էր պաշտոնական տեսանյութ, որտեղ ՀՀ պետական դրոշի՝ կարմիր, կապուտ, ծիրանագույնի փոխարեն դրված էր, ծիրանագույն, կապուտ, կարմիր գույների դասավորությամբ մի կտոր։ Հրապարակումից կարճ ժամանակ անց կառավարությունը հեռացրեց այդ տեսանյութը և ավելի ուշ հրապարակվեց մեկ այլ տեսանյութ, որտեղ ընդհանրապես չէին երևում սեղանին դրված դրոշները։
Factor.am-ը մի շարք հարցեր էր ուղղել վարչապետի աշխատակազմ՝ պարզելու համար, թե ո՞ւմ մեղավորությամբ է ՀՀ դրոշի փոխարեն սխալ դրոշ դրվել, ո՞վ և ի՞նչ պատասխանատվության է ենթարկվել։ Նաև խնդրել էինք պարզաբանել, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շարունակել մասնակցել հանդիպմանը, երբ սեղանին ՀՀ դրոշը չի եղել։ Վարչապետի աշխատակազմը մեր հարցերը փոխանցել է ԱԳՆ-ին, որտեղից մեր բազմաթիվ հարցերին պատասխան չեն տվել, այլ ընդամենը նշել էին, որ տեխնիկական խնդիր է եղել։ Factor.am-ը երկրորդ անգամ է դիմել, թե՛ վարչապետի, թե՛ ԱԳՆ-ի աշխատակազմերին՝ հստակ պատասխանների ակնկալիքով։ Երկրորդ անգամ ևս լիարժեք պատասխաններ չենք ստացել։ ԱԳՆ-ն այս անգամ միայն նշել է, որ Պետական արարողակարգի պատասխանատու անձն այլևս չի աշխատում ծառայությունում։ Գերատեսչությունը չի բացահայտում աշխատակցի զբաղեցրած պաշտոնը։
Factor.am-ը պարզեց, որ այս պաշտոնակությունը չի վերաբերում Պետական արարողակարգի ծառայության ղեկավար կազմին։ Ամեն դեպքում ԱԳՆ կայքում ներկայացված ղեկավար կազմի բաժնում փոփոխություններ արված չեն։ Նշենք, որ արդեն երկրորդ անգամ է պարզաբանում չի ներկայացվում, թե ինչո՞ւ է Փաշինյանը մոտեցել մի սեղանի, որի վրա ՀՀ դրոշը տեղադրված չէ։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը