Ուկրաինայի նախագահը հաստատել է ՌԴ-ի և Ուկրաինայի միջև գերիների երկրորդ խոշոր փոխանակման մեկնարկը։ Նրա խոսքով՝ փոխանակումը տեղի կունենա մի քանի փուլով և կշարունակվի առաջիկա օրերին՝ գրում է BBC-ն։
«Այժմ վերադարձվածների թվում կան վիրավորներ և ծանր վիրավորներ, ինչպես նաև մինչև 25 տարեկան անձինք: Գործընթացը բավականին բարդ է, կան շատ զգայուն մանրամասներ, բանակցությունները շարունակվում են փաստացի ամեն օր։ Մենք անում ենք առավելագույնը բոլորին վերադարձնելու համար»,- ասել է Վոլոդիմիր Զելենսկին:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ իր հերթին հայտնել է, որ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ Ռուսաստան է վերադարձվել 25 տարեկանից ցածր ռուս զինծառայողների առաջին խումբը: Փոխարենը, նույնքան թվով ուկրաինական զինված ուժերի ռազմագերի է փոխանցվել։ Ռուս զինծառայողները գտնվում են Բելառուսում։
Կողմերը չեն նշել փոխանակվածների թիվն առաջին օրվա ընթացքում:
Ռազմագերիների խոշոր փոխանակման վերաբերյալ համաձայնություն ձեռք է բերվել հունիսի 2-ին՝ Ստամբուլում ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլի ընթացքում, և դարձել է հանդիպման հիմնական արդյունքը։
Պատվիրակությունները համաձայնել են փոխանակել բոլոր ծանր հիվանդ ռազմագերիներին, ինչպես նաև 25 տարեկանից ցածր գերիներին։
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը
Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը