Մերժում ենք այն իշխանությանը, որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը․ Վրաստանի հայ համայնք

«Վրաստանի Հայ Համայնքը և ազատ քաղաքացիական անհատներ, խորը մտահոգությամբ ու վրդովմամբ արձագանքում ենք Հայաստանի իշխանությունների կողմից Եկեղեցու նկատմամբ իրականացվող պարբերական ու հետևողական հարձակումներին։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ։ Դա մեր ինքնության ողնաշարն է, ազգային ոգու, պատմական հիշողության և միասնության կենդանի մարմնավորումը։ Դարերի ընթացքում այն եղել է մեր պայքարի, վերածնման ու գոյատևման հենքը, մեր խղճի ու հոգու պահապանը։

Այսօր, երբ հայ ժողովուրդը ապրում է պատմական ծանրագույն հետևանքները Արցախից տեղահանություն, Բաքվում բանտարկյալ հայ ռազմագերիներ ու քաղաքակական գործիչներ, տարածքային կորուստներ, և ազգային արժանապատվության ճգնաժամ՝ հենց այս պահին թիրախավորել Եկեղեցին նշանակում է՝ հարվածել հայության հիմքերին։

Երբ Սարդարապատում հոգևորականը բարձրաձայնում է Եկեղեցու անփոփոխ դիրքորոշումը՝ իշխանությունը պատասխանում է արհամարհանքով ու հայհոյանքներով։ Երբ Ամենայն հայոց Կաթողիկոսը միջազգային հարթակներում բարձրացնում է Արցախի մշակութային ժառանգության հարցը՝ նրան դիմավորում են մեղադրանքներով ու կեղծ բնորոշումներով։

Սա պատահականություն չէ։ Սա մտածված քաղաքականություն է։

Սա փորձ է՝

. Սասանելու ու կործանելու մեր ինքնությունը, դատարկելու ազգային պետականության բովանդակությունը,

. Տկարացնելու հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը,

. Դատարկելու ազգային պետականության բովանդակությունը։

Մենք հայտարարում ենք՝

Հայ Առաքելական Եկեղեցին եղել է, կա և լինելու է մեր ինքնության ողնաշարը։

Մենք կանգնած ենք մեր Եկեղեցու, մեր հոգևոր հայրերի, և մեր ժողովրդի բարոյական հիմքերի կողքին։

Մենք չենք լռելու, երբ ոտնահարվում են սրբությունները։

Մենք մերժում ենք այդ ոճի իշխանությունը՝ որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը, որը շնորհավորում է Ադրբեջանին և Թուրքիային տոների առթիվ, իսկ դրան զուգահեռ՝ Ադրբեջանի կրոնապետը Էջմիածին մայր տաճարը հռչակում է ադրբեջանական։

Սա արդեն ազգային ինքնության պահպանման հարցն է։

Սա չի վերաբերում մեկ հոգևորականի կամ մի կուսակցության։ Սա վերաբերում է մեզ բոլորիս»։

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Ո՞վ ես դու Նիկո՛լ, Վեհափառի հրաժարականը պահանջես․ երկու քայլ ունենք․․․ Էդուարդ Շարմազանով (video) Պրոֆեսիոնալ դավաճան Նիկո՛լ, դու ո՞վ էիր առանց Լևոն Տեր-Պետրոսյանի․ Էդգար Ղազարյան (video) ՇՏԱՊ․ Եկեղեցին ահազանգում է ահաբեկչական ծրագրի մասին (video) #ՀԻՄԱ․ «Ցանկացած պահի Կաթողիկոսը կարող է լուծել Նիկոլի հարցը»․ Գագիկ Մինասյան (video) Չհամաձակվե՛ք․ Խոսքս ուղղում եմ «Կյանքի խոսքի» իրենց հոգևոր առաջնորդին․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ․ «Լակում էիք», գոնե գիտեի՞ք՝ ինչ է այդ պահին կատարվում. մանկավարժ (video) «Էս պետության համար ավելորդ ենք, կմեռնենք, մեր մնացած թոշակը Փաշինյանին աշխատավարձ կլինի էլի» (video) Նիկոլն իր զավակի տեղը չգիտի՝ ուրիշի զավակի հետևից է ընկել․ Էդգար Ղազարյան (video) Արմաշ գյուղում վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից. պարեկը դեռևս հիվանդանոցում է Վայոց ձորում 48-ամյա հայրը պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ Մայրը գրկեց որդու սառած մարմինը, իսկ վարչապետը ռեխը միջև ականջները բաց գինու փառատոն է վայելում․ Զոհվածի մայր Լա՛վ հիշեք՝ Չաուշեսկուին և նրա կնոջը գնդակահարողները նրանց ծափահարողներն էին․․․ Միքայել Սրբազան (video) Ինկոգնիտո ոջիլ. Աննա Հակոբյանը նոր գրառում է արել Վեհափառին թիրախավորելու ամբողջ իմաստը այն է, որ վերացնեն ՀԱԵ-ն 18+․ Ժողովուրդը դարձյալ հայհոյում է Փաշինյանին Խայտառակ թվեր՝ ի գիտություն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի․ Սարգսյան Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես անում․ Շարմազանով Աջապահյանը կոշտ է արձագանքել Փաշինյանի գրառմանը Արհեստականորեն ձգձգում են գործընթացը․ պատգամավորը ահազանգում է Արա՛, ֆաշիստ Փաշազադեին վախենում ես պատասխանել (video) Երգչուհի Սիրուշոյին պատկանող «ՍԻՐՈՒՇՈ ՓՐՈԴԱՔՇՆ»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին. ինչ է պահանջում Սրիկաներն արթնացել են, ինքնասպանության պես մի բան են անում․․․ Միքայել Աջապահյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am