Նիկոլը պատրաստվու՞մ է Վեհափառին վարկաբեկող կեղծ ձայնագրություններ տարածել

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին (ՀԱՍԵ), Վեհափառ Հայրապետի և սրբազանների գլխավորությամբ, չի դադարեցնում իր պայքարը Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի համար։ Հայտնի է, որ Վեհափառը ակտիվորեն օգտագործում է իր բացառիկ հարգանքը քրիստոնեական այլ եկեղեցիներում՝ այս խնդիրը պարբերաբար բարձրաձայնելու նպատակով։ Ռուսաստանյաց պատրիարքի հետ ակտիվ աշխատանքներն առաջին անգամ ի ցույց դրվեցին Վեհափառի ջանքերով և ռուս խաղաղապահների օգնությամբ շրջափակված Արցախ հումանիտար աջակցություն տեղափոխելու օրերին։ Վեհափառը մշտապես պատրիարք Կիրիլի ուշադրությանն է հրավիրում հայ գերիների հարցը։ Վերջերս Շվեյցարիայում Կաթողիկոսի նախաձեռնությամբ տեղի ունեցավ ուղղափառ և բողոքական եկեղեցիների մեծ համաժողով, նվիրված գերիների վերադարձին։ Անկախ Իլհամ Ալիևի ծախսած գումարների չափից՝ վաղ թե ուշ հայ գերիներին ազատ արձակելու կոչին կմիանա նաև Կաթոլիկ եկեղեցին։

Այս հսկայական աշխատանքը չէր կարող չնյարդայնացնել Իլհամ Ալիևին, ինչի վկայությունն է Կովկասի մահմեդականների առաջնորդ Փաշազադեի՝ Մայր Աթոռին ուղղված պահանջագիրը, որտեղ վերջինս հայկական եկեղեցիները ներկայացնում է որպես ալբանական և կոչ է անում այդ «պատմական ադրբեջանական հողերում» գտնվող եկեղեցիները «վերադարձնել Ադրբեջանին»։ Եկեղեցու վարկաբեկման արշավին միացել է նաև Նիկոլ–Աննա զույգը, որոնց լկտի հարցադրումներին Մայր Աթոռը չցանկացավ արձագանքել հրաժարվելով մտնել թուրքահաճո այդ դիսկուրսի մեջ։ Ալիև–Նիկոլ–Աննա եռյակը, սակայն, չի հանգստանում։

Սրբազաններից մեկը մեզ հետ զրույցում փոխանցեց, որ Հայաստանի անվտանգային ծառայություններում ունեցած իր աղբյուրների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը նոր հարված է պատրաստում Հայ առաքելական եկեղեցու դեմ։

Օգտագործելով արհեստական բանականության հնարավորությունները՝ Նիկոլը պատրաստվում է հրապարակել իբր Վեհափառի և սրբազանների մասնակցությամբ կեղծ ձայնագրություններ, որոնք ուղղված կլինեն վերջիններիս բարի համբավը վարկաբեկելուն։ Ինչպես Քոչարյանի հայտնի կեղծ ձայնագրության դեպքում, այս ֆեյք նյութերն էլ հրապարակվելու են թուրքահաճո հայկական «լրատվական գործակալությունների» միջոցով։

Մեզ հետ զրույցում սրբազանը նշեց, որ Եկեղեցին քմծիծաղով է վերաբերվում նման մանր ու ողորմելի հնարքներին, որոնց հույսին մնացել են «դավաճանները»: Նա նաև փաստեց, որ այս հարձակումները, ինչպես նախորդ բոլոր ձախողված փորձերը, վկայում են Եկեղեցու անսասան հեղինակության մասին։ Ավելին, անկախ այս ամենից՝ Եկեղեցին ոչ մի վայրկյան չի դադարելու Հայաստանի և Արցախի ազգային շահերի սպասարկել

դիտվել է 761 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am