Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Սպիտակի բաժնի պետի տեղակալը, իր ծառայողական լիազորություններն անցնելով, զբաղեցրած պաշտոնով պայմանավորված ազդեցությունը, ինչպես նաև իր ծանոթ անձին նախկինում ցուցաբերած օգնության հանգամանքն օգտագործելով, համոզել է վերջինիս՝ նրա ինքնությունը գաղտնի պահելու պայմանով, իր կողմից որոշած կեղծ բովանդակությամբ տվյալներ հայտնել քրեական վարույթն իրականացնող մարմնին, հետագայում նաև՝ դատարանին, որի արդյունքում նշված անձը տվել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունք։

Նշված պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու հետևանքով էական վնաս է պատճառվել նաև ՀՀ քաղաքացիների իրավունքներին, այն է՝ պաշտոնյայի ուղղորդմամբ տված սուտ ցուցմունքի հիման վրա դատարանի որոշմամբ քաղաքացիների բնակարաններում և օժանդակ շինություններում կատարվել են խուզարկություններ, ինչի հետևանքով խախտվել է ՀՀ սահմանադրությամբ նախատեսված բնակարանի անձեռնմխելիության իրավունքը։

Պաշտոնեական լիազորություններն անցնելու համար վերը նշված պաշտոնյային մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Դատախազի կողմից հաստատվել է մեղադրական եզրակացությունը, և վարույթի նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Նիկոլն իր զավակի տեղը չգիտի՝ ուրիշի զավակի հետևից է ընկել․ Էդգար Ղազարյան (video) Արմաշ գյուղում վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից. պարեկը դեռևս հիվանդանոցում է Վայոց ձորում 48-ամյա հայրը պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ Մայրը գրկեց որդու սառած մարմինը, իսկ վարչապետը ռեխը միջև ականջները բաց գինու փառատոն է վայելում․ Զոհվածի մայր Լա՛վ հիշեք՝ Չաուշեսկուին և նրա կնոջը գնդակահարողները նրանց ծափահարողներն էին․․․ Միքայել Սրբազան (video) Ինկոգնիտո ոջիլ. Աննա Հակոբյանը նոր գրառում է արել Վեհափառին թիրախավորելու ամբողջ իմաստը այն է, որ վերացնեն ՀԱԵ-ն 18+․ Ժողովուրդը դարձյալ հայհոյում է Փաշինյանին Խայտառակ թվեր՝ ի գիտություն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի․ Սարգսյան Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես անում․ Շարմազանով Աջապահյանը կոշտ է արձագանքել Փաշինյանի գրառմանը Արհեստականորեն ձգձգում են գործընթացը․ պատգամավորը ահազանգում է Արա՛, ֆաշիստ Փաշազադեին վախենում ես պատասխանել (video) Երգչուհի Սիրուշոյին պատկանող «ՍԻՐՈՒՇՈ ՓՐՈԴԱՔՇՆ»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին. ինչ է պահանջում Սրիկաներն արթնացել են, ինքնասպանության պես մի բան են անում․․․ Միքայել Աջապահյան (video) Սկանդալային միջադեպ «Դալմա մոլի» կանանց զուգարանում․տղամարդը գաղտնի նկարահանել է․ «Հրապարակ» Թեժ իրավիճակ Օղակաձև այգում․ «Նստում՝ զբաղվում ենք, հանգստանում ենք, ինչի՞ եք քանդում» (video) Պետք է տարբեր սցենարների պատրաստ լինել․ ՊԵԿ նախագահ Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների մասին « ՔՊ-ն մանկապիղծների կուսակցություն է» (video) «Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ Հարցը խորքային է` ինչու Նիկոլ Փաշինյանը որոշեց մայիսի 30-ին հարձակում սանձազերծել՝ ՀԱՍԵ դեմ Որոշ օտարերկրացիների մուտքը Ռուսաստան կարող է արգելվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am