Մերձավոր Արեւելքն իսկապես մեծ փոփոխությունների շեմին է». Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Սա տեղեկություն է, որն առանց չափազանցության հնարավոր է դիտարկել սենսացիոն: Իրանի հետախուզության ղեկավարը հայտարարել է, որ Թեհրանի ձեռքին է Իսրայելի միջուկային ծրագրի վերաբերյալ գաղտնի ինֆորմացիայի մի մեծ փաթեթ, որի հանրայնացման ծավալը կորոշեն ըստ անհրաժեշտության:

 Իրանի հետախուզության նախարարը ասել է, որ փաթեթը ներառում է տեղեկություններ Իսրայելի միջուկային օբյեկտների, պաշտպանական կարողությունների, նաեւ ԱՄՆ ու Եվրամիության հետ կապերի վերաբերյալ:

Դժվար է ասել, թե արդյո՞ք Իրանի հետախուզության նախարարի հայտարարությունը ունի չափազանցություն, թե՞ ոչ, բայց, եթե Թեհրանը տնօրինում է Իսրայելի վերաբերյալ այդպիսի գաղտնի տեղեկատվության, եթե կարողացել է հասանելիություն ունենալ այդ փաթեթին, ապա սա իսկապես առանցքային նշանակություն ունեցող հանգամանք է լինելու Իրանի շուրջ, եւ ընդհանրապես Մերձավոր Արեւելքում զարգացումների առումով:

 Կարո՞ղ է լինել «բլեֆ»: Չենք կարող բացառել, անշուշտ: Բայց, մյուս կողմից, այդօրինակ մասշտաբի եւ բնույթի հարցերում «բլեֆի» գնալու պարագայում պահանջվում է մանրակրկիտ հաշվարկ, որ այդպիսի քայլը կարող է լինել արդարացված: Հակառակ դեպքում, այն կարող է աշխատել հենց Իրանի դեմ:

Մյուս կողմից, ես ամենեւին չեմ բացառում, որ Իսրայելի վերաբերյալ այդ գաղտնի տեղեկատվության հասանելիության հարցում Իրանին կարող էր «օգտակար» եղած լինել ԱՄՆ: Այո, կթվա շատ տարօրինակ, թե ինչպես կարող է ԱՄՆ նպաստել, որ Իրանը հասանելիություն ունենա իր դաշնակցի կարեւորագույն ռեսուրսների վերաբերյալ գաղտնի տեղեկատվության:

Հերթական անգամ շեշտեմ, եթե որեւէ մեկը համաձայն է, որ տեղի է ունենում համաշխարհային նոր վերափոխում, նոր աշխարհակարգի, ուժային նոր հարաբերակցության ձեւավորում, ապա չեն կարող նույն տրամաբանությամբ մնալ հին կապերը՝ լինեն դրանք դաշնակցային, գործընկերային, թե այլ:

ԱՄՆ համար նոր իրողությունների պայմաններում Իսրայելի հետ «հին հարաբերության» տրամաբանությունը այլեւս խնդրահարույց է, ավելի շատ խնդիրներ ստեղծող, քան հնարավորություններ ընձեռող:

Եվ այստեղ Նահանգներից պահանջվում է շատ բարդ ու վիրտուոզ մանեւր, մի կողմից Իսրայելի հանդեպ ամերիկյան նոր քաղաքականություն կառուցելու, մյուս կողմից իհարկե «հնի» կառավարելի ապամոնտաժում, այլ ոչ թե փլուզում թույլ տալու համար:

Սա անշուշտ չի նշանակում, որ անպայմանորեն հենց ԱՄՆ «մատը խառն» է Իրանի ձեռք բերած այդ «գանձարանի» հասանելիության հարցում («գանձարան» բնորոշումը օգտագործել էր Իրանի հետախուզության նախարարը): Ի վերջո, Իրանը չնայած տասնամյակների խիստ պատժամիջոցներին եւ տնտեսական շատ լուրջ խնդիրներն, այդուհանդերձ կարողացել է դառնալ աշխարհում տեխնոլոգիապես զարգացած երկրներից մեկը, ինչի վկայությունն Իրանի ռազմաարդյունաբերությունն է: Հետեւաբար, Իրանը իհարկե կարող էր հաջողել նաեւ կիբերօպերացիաների կարողության հարցում:

Բոլոր դեպքերում, Մերձավոր Արեւելքն իսկապես մեծ փոփոխությունների շեմին է»։

դիտվել է 64 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Լակում էիք», գոնե գիտեի՞ք՝ ինչ է այդ պահին կատարվում. մանկավարժ (video) «Էս պետության համար ավելորդ ենք, կմեռնենք, մեր մնացած թոշակը Փաշինյանին աշխատավարձ կլինի էլի» (video) Նիկոլն իր զավակի տեղը չգիտի՝ ուրիշի զավակի հետևից է ընկել․ Էդգար Ղազարյան (video) Արմաշ գյուղում վթարի հետևանքով տուժած քաղաքացիները դուրս են գրվել հիվանդանոցից. պարեկը դեռևս հիվանդանոցում է Վայոց ձորում 48-ամյա հայրը պարբերաբար սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել անչափահաս դստեր նկատմամբ Մայրը գրկեց որդու սառած մարմինը, իսկ վարչապետը ռեխը միջև ականջները բաց գինու փառատոն է վայելում․ Զոհվածի մայր Լա՛վ հիշեք՝ Չաուշեսկուին և նրա կնոջը գնդակահարողները նրանց ծափահարողներն էին․․․ Միքայել Սրբազան (video) Ինկոգնիտո ոջիլ. Աննա Հակոբյանը նոր գրառում է արել Վեհափառին թիրախավորելու ամբողջ իմաստը այն է, որ վերացնեն ՀԱԵ-ն 18+․ Ժողովուրդը դարձյալ հայհոյում է Փաշինյանին Խայտառակ թվեր՝ ի գիտություն ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի․ Սարգսյան Նիկոլ, դու ո՞վ ես, որ Վեհափառի հեռացման կոչ ես անում․ Շարմազանով Աջապահյանը կոշտ է արձագանքել Փաշինյանի գրառմանը Արհեստականորեն ձգձգում են գործընթացը․ պատգամավորը ահազանգում է Արա՛, ֆաշիստ Փաշազադեին վախենում ես պատասխանել (video) Երգչուհի Սիրուշոյին պատկանող «ՍԻՐՈՒՇՈ ՓՐՈԴԱՔՇՆ»-ը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին. ինչ է պահանջում Սրիկաներն արթնացել են, ինքնասպանության պես մի բան են անում․․․ Միքայել Աջապահյան (video) Սկանդալային միջադեպ «Դալմա մոլի» կանանց զուգարանում․տղամարդը գաղտնի նկարահանել է․ «Հրապարակ» Թեժ իրավիճակ Օղակաձև այգում․ «Նստում՝ զբաղվում ենք, հանգստանում ենք, ինչի՞ եք քանդում» (video) Պետք է տարբեր սցենարների պատրաստ լինել․ ՊԵԿ նախագահ Ադրբեջանից ՀՀ-ով անցնող բեռների մասին « ՔՊ-ն մանկապիղծների կուսակցություն է» (video) «Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի մարզային ցանցի ղեկավարը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հունիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am