Իրանն առաջիկայում կհրապարակի իսրայելական գաղտնի փաստաթղթերի արխիվը. հետախուզության ղեկավար

Թեհրանը շուտով կհրապարակի իրանական հետախուզության կողմից ձեռք բերված իսրայելական փաստաթղթերի գաղտնի արխիվը, հայտարարել է Իսլամական Հանրապետության հետախուզության նախարար Էսմայիլ Խաթիբը՝ արխիվը որակելով «գանձ», որը կբարձրացնի երկրի հարձակողական կարողությունները։
Ավելի վաղ Tasnim-ը հայտնել էր, որ Իրանի հետախուզական ծառայությունները ստացել են Իսրայելի միջուկային ծրագրին վերաբերող գաղտնի փաստաթղթերի արխիվ: Բացի այդ, ըստ Խաթիբի, փաստաթղթերը պարունակում են գաղտնի տեղեկություններ Իսրայելի պաշտպանական կարողությունների, ինչպես նաև հրեական պետության՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների մասին:
«Այս գանձի փոխանցումը երկար ժամանակ է պահանջել և պահանջել է հատուկ անվտանգության միջոցառումներ: Իհարկե, փոխանցման մեթոդները կմնան գաղտնի, բայց փաստաթղթերը պետք է հրապարակվեն մոտ ապագայում», – ասել է նախարարը Իրանի պետական հեռուստատեսության եթերում:
Նա նաև նշել ՝, որ արխիվը բաղկացած է հազարավոր առանձին փաստաթղթերից, որոնք Իսրայելում ձեռք են բերվել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գործակալների կողմից։