Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվել

Ադրբեջանում ընթացող կեղծ դատավարության ժամանակ Դավիթ Իշխանյանի մասնակցությամբ մի ուշագրավ դրվագ է եղել: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
««Դատավարության» ժամանակ Իշխանյանը հիշեցրել է, որ նախորդ «դատավարություններից» մեկի ժամանակ ասել էր, որ ցանկանում է ծանոթանալ մայիսի 24-ի և 26-ի «դատական նիստերի» արձանագրություններին, սակայն դատավորը ցրողական պատասխան է հնչեցրել:
Ինչո՞վ է այս հանգամանքը ուշադրության արժանի: Ադրբեջանական բանտերում գտնվող հայերի դատավարության ողջ ընթացքն ուղեկցվում է կեղծիքների գերդոզավորմամբ` ցուցմունքներից մինչև թարգմանություններ:
Ավելին, կեղծ դատավարության մի քանի մասնակիցներ, իրենց ընտանիքի անդամներին փոխանցել են, որ ադրբեջանական մամուլում հայտնված տարբեր տեղեկություններ, որոնք կապված են «դատավարության» տարբեր հանգամանքներին, չեն համապատասխանում իրականությանը, իրենց խոսքը խեղաթյուրված է ներկայացվել, իսկ որոշ դեպքերում` իրենց հնչեցվածի ճիշտ հակառակ ձևով է տրված:
Կարծում եմ, որ այդ կեղծիքն արձանագրելու համար Դավիթ Իշխանյանը փորձում է ծանոթանալ նախորդ նիստերի արձանագրություններին` այդ կեղծիքները վերհանելու և հետագա խաբեությունները կանխելու համար, ինչը դատարանը ձգում է:
Ինչևէ, մեր հայրենակիցները ծանր իրավիճակում իրենց պայքարը խիստ անհավասար պայմաններում շարունակում են:
Ազատությո՛ւն ադրբեջանական բանտերում գտնվող մեր հայրենակիցներին»,-գրել է Աբրահամյանը։

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Որոշ օտարերկրացիների մուտքը Ռուսաստան կարող է արգելվել Մերժում ենք այն իշխանությանը, որը հայհոյում է սեփական հոգևոր ժառանգությունը․ Վրաստանի հայ համայնք Իրանը մուտք է գործել իսրայելական փաստաթղթերի գաղտնի արխիվ #ՀԻՄԱ․«Աբազյա՛ն, սուր եք բարձրացրել եկեղեցու դեմ, այդ սրից էլ կընկնեք, եթե․․․»․ Հայկ Նահապետյան (video) #ՀԻՄԱ. Զինվորի մահվան օրը Նիկոլը մի նպատակով էր գնացել Սարյան՝ գինու փառատոնին. Հովհաննես Իշխանյան (video) Արցախցի Սերգեյը հաղթանակը նվիրել է զnhված հոր հիշատակին Հյուրատանը հնչած կրակnցների գործով բերման ենթարկվածների թվում է Արզնիի համայնքապետը Նիկոլին «հողատու» և «դավաճան» անվանելու համար 22-ամյա կապանցուն 1 շաբաթ պահել են հոգեբուժարանում Նիկոլը պատրաստվու՞մ է Վեհափառին վարկաբեկող կեղծ ձայնագրություններ տարածել Չի բացառվում՝ Նիկոլ Փաշինյանը Կաթողիկոսից իրական վտանգ է զգացել իր իշխանության համար․ Նորիկ Նորիկյան Աննա Հակոբյանը պատասխանել է Ռուբեն Հախվերդյանին «Լոմը դրեցին՝ քանդեցին»․ Օղակաձև զբոսայգում իրարանցում է (video) Ընդդիմադիր պատգամավորը սուր հարցերով նեղը գցեց Գևորգ Պապոյանին (video) Հայաստանի Հանրապետությունում բացահայտ կերպով ահաբեկչություն է ծրագրվում՝ պետական մակարդակով Վեհափառին ա մեղադրում, տո՛ դու վկա՞ ես եղել, կարա՞ս ապացուցես․ քաղաքացին՝ Փաշինյանին (video) Ի՞նչ է թաքնված Արամ Հովհաննիսյանի հեռացման հետևում (video) Նիկոլը տոնում է Կուրբան Բայրամը Հայաստանում (video) Եթե ԱԱԾ-ն զուգընկերուհուս կրծկալից հաներ ինչ-որ փաստաթուղթ, ես օքեյ եմ, բայց երբ նրանք սադրանք են կազմակերպում ու սարքում՝ հարամ լինի իրենց կերած կաթը. Աղազարյան Եթե իմ զունգընկերուհու կրծկալից թուղթ հանեն, ես ok եմ, եթե․․․ Հովիկ Աղազարյան (video) Մուսայելյանում բրուցելոզի նոր դեպքեր չկան. մարդիկ չեն վարակվել. վարչական շրջանի ղեկավար Ավտովթարը տեղի է ունեցել կառավարական ավտոշարասյան անմիջապես թռիչքաձև անցման հետևանքով. հայտարարություն «Նիկոլի` գլխի վրա տնգվելու պահը»... Անժելա Թովմասյան (video) Սահմանագոտում գտնվող 802 տարեկան Խորանաշատի վանքը քանդվում է. Սարգսյան Լավ է անում Նիկոլը, եթե մենք ի վիճակի չենք պաշտպանելու մեր տունը, օտարն ինչո՞ւ պիտի չսեփականաշնորհի Պաշտոնատար անձի ուղղորդմամբ քաղաքացին սուտ ցուցմունք է տվել. քրեական վարույթի նյութերը դատարանում են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Հունիսի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ նահապետյանը Հունիսի 9-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am