Նիկոլն էլ հայտարարելու է, որ այսուհետ ինքն է այդ եկեղեցու գլուխը․ Քաղաքագետ

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.
««Եկեղեցին ժողովրդինն է» տրամաբանությամբ գնալու դեպքում հասնելու ենք լավագույն դեպքում անգլիական լյութերական եկեղեցի, Նիկոլն էլ հայտարարելու է, որ այսուհետ ինքն է այդ եկեղեցու գլոխը։
Բայց ազգային Եկեղեցու մասին խոսելիս մեծագույն մեղք և հանցանք է ժողովրդին խառնելն ու ժողովրդի անունից Եկեղեցու դավանաբանության և նվիրապետության դեմ հաշվեհարդար տեսնելը։
Այս պահին, թույլ տալ հեղափոխական ճանապարհով Եկեղեցու հարցերին միջամտություն, նշանակում է նպաստել Եկեղեցու` որպես կուռ կառույցի, փլուզմանը։
Եթե հասունացել են ներքին բարեփոխումներ, ապա դրանք կարելի է անել միայն այն դեպքում, երբ բացառված է դրսից ճնշումը, և ամեն ինչ ներքին նախաձեռնություն է։
Ես համարում եմ, որ այս փուլում ցանկացած զիջում արտաքին ճնշումներին, որոնք հատկապես խրախուսվում են Ադրբեջանից և Թուրքիայից, դավաճանություն և հանցանք է Տիրոջ, Հայ ժողովրդի, Եկեղեցու առաջ։