Խմբակը երեսպաշտության նոր հորիզոններ է հաղթահարում. Սևակ Հակոբյան

Սևակ Հակոբյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
Ինձ թվում էր՝ էլ ավելի խորապես հասկանալու, վերլուծելու բան չի մնացել, սակայն խմբակը երեսպաշտության նոր հորիզոններ է հաղթահարում:
Մի կողմ թողնելով Լևոն Տեր-Պետրոսյանին իմ անձնական վերաբերմունքը, նրան պարտությունների սիմվոլ չեմ կարող համարել ու հասկանում եմ էսպես. խմբակի անդամը պարտություն է համարում 1998-ին իշխանությունն անցնցում թողնելը:
Իրենց աչքերում պարտությունը իշխանությունից հրաժարվելն է, ոչ թե թշնամուն հայրենք առանց կրակոցի հանձնելը. դա փաստ է:
Բայց եթե Տեր-Պետրոսյանի՝ իշխանությունից հրաժարվելը երկրի համար բերեց տարատեսակ ճգնաժամերից դուրս գալուն և զարգանալուն, հետևաբար հաղթեց երկիրը, պետությունը, մեր դեպքում՝ պետությունները, իսկ արդեն 2018-ին Սերժ Սարգսյանի իշխանությունից անցնցում հրաժարվելը՝ ի օգուտ իրենց իսկ խմբակի, բերեց որակապես այլ ու արդեն բոլոր ոլորտների ճգնաժամերի, բարոյականության ու արժեքների անկման և որպես արդյունք՝ իրական պարտությունների:
Կարծում եմ,պատմությունը, որը գրվելու է դեռ ավելի հանդարտ ժամանակներում, Ալենի կամ մեկ այլ ուսապարկի գնահատականների կարիքը դժվար ունենա: