Շտապ․ Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել

Hraparak.am-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս Արմաշ գյուղում ավտովթարի է ենթարկվել, վնասվածքներ են ստացել նաեւ թիկնապահներից ոմանք։
Փաշինյանի ավտոշարասյունը ավտովթարի է ենթարկել քաղաքացի Շահնազարյան Յուրիկին։ Վերջինիս շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց։
Նշենք, որ սա Փաշինյանի շարասյան կողմից առաջին վթարի դեպքը չէ. տարիներ առաջ Փաշինյանի շարասյունը վթարի ենթարկեց հղի Սոնա Մնացականյանին, որը մահացավ։
Չնայած Նիկոլ Փաշինյանը, ըստ տեղեկությունների, ուղղաթիռով է վերադարձել Երեւան, սակայն, հավանաբար, նրան ուղեկցող շարասյունն այնքան է շտապել, որ շարասյան կազմում գտնվող պարեկային մեքենան է վթարի ենթարկել քաղաքացուն։
Դիմեցինք Ներքին գործերի նախարարությանը, մեզ հայտնեցին, որ պարեկային մեքենան, որը ավտովթարի մասնակից է որեւէ առնչություն չունի Փաշինյանի շարասյան հետ։ Մինչդեռ, նշենք` տեղեկությունը մեզ փոխանցել էին ականատեսները։
ՆԳՆ-ից նաեւ փոխանցեցին` հավելյալ ճշտում են, հայտարարությամբ հանդես կգան։