Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում

Երեկ՝ հունիսի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի Լեռնապատ գյուղի խաչմերուկում ավտոմեքենա է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Սպիտակի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումատակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Մհեր Խալաթյանի և դասակի հրամանատարի տեղակալ Էդգար Պողոսյանի գլխավորությամբ։

Տարածք սահմանազատել են պարեկներ Ռազմիկ Գրիգորյանը և Նարեկ Նորեկյանը։

Քաղաքացիները մարել են Արման Խաչատրյանին պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակը, ինչի հետևանքով այն դարձել է ոչ շահագործելի։

Հրդեհի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ։

Լուսանկարները ու տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Չի բացառվում՝ անուղղակի խոստովանում է, որ 2008-ի մարտի 1-ին սխալվել է․ Հակոբ Բադալյան Մեխիկոյում ազատվել են ադրբեջանական դիկտատոր Հեյդար Ալիևի արձանից Թրամփը Լոս Անջելես է ուղարկել 2000 Ազգային գվարդիայի զինծառայող՝ ներգաղթի քաղաքականությունից առաջացած անկարգություններից հետո Շիրակի մարզում բրուցելոզի վարակը դուրս է եկել վերահսկողությունից. պատգամավորն ահազանգում է ՀԱԵ հետևորդ լինելու «նոր կարգ ու կանոն» է հաստատվել»․ Տեր Մաղաքիա քահանա Օհանյան Առեղծվածային ու ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում «Ընտրակեղծիքի հիմնադիրի» հետ կենացներ է ձոնել, պնդել, որ այդ մարդը միշտ ճիշտ է․ հրապարակախոս Մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը վիժեցրեց շարժումը, առիթ տվեց ռազմական գործողության ընդդեմ քաղաքացիների․ Արամ Թորոսյան Ինչո՞ւ է Նիկոլի գյադայապետությունն անցել գրոհի․ Սուրեն Սուրենյանց Մինչև վիրավոր հրեշը թույն է ցփնում աջ ու ձախ, ժողովորդը միաբանվում է եկեղեցու շուրջը․ Ավետիք Չալաբայան Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում «Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը»․ ՀԱԿ փոխնախագահ Արտակարգ դեպք՝ Երևանում На фото похищенные исламистами алавитские женщины Եղանակը՝ Հայաստանում Եկեղեցին այսօր կնշի Հոգեգալստյան տոնը Նիկոլին անցնցում հեռացնելու վրա պետք է կենտրոնանալ. Անդրանիկ Թևանյան Փաշինյանի պատասխանը չուշացավ․ հերթը հասավ Լևոն Տեր-Պետրոսյանին Ո՞ւմ փողերն է մսխում Աննա Հակոբյանը Ռուսական հրթիռի մեկ հարվածը ոչնչացրել է nւկրաինական 300 միլիոն դոլար Ռուսական բանակը հասել է Սումիից 20 կիլոմետր հեռավորության վրա Գերմանիան` թիվ մեկ թշնամի. Der Spiegel Լուկաշենկոն առաջարկել է Սի Ծինփինի հուշարձանը կանգնեցնել Մինսկում Աննա Հակոբյանը «կրթում է»՝ առանց լիցենզիայի  Վենսը խոսել է Մասկի` Թրամփի հետ ունեցած վեճի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հունիսի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 4-ին՝ ժամը 16։40-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Հունիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 3-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am